Ատամնաբույժ Տաթևիկի խոսքով փոքրիկների ատամները սկսում են դուրս գալ 2
ամսականը լրանալուց հետո: Այն ուղեկցվում է լնդերի այտուցվածությամբ,
ջերմությամբ և թքարտադրությամբ, որի համար պետք չէ անհանգստանալ:
«Փոքրիկներն, ի տարբերություն մեծերի, ունենում են 20 կաթնատամ, որոնք
շատ կարոր են նրանց համար: Փոքրերի կաթնատամները հաճախ շատ շուտ են
փչանում, անհրաժեշտություն է լինում հեռացնել, որն էլ հետագայում
հանգեցնում է ատամնաշարի անհավասարաչափության»,- ասում է ատամնաբույժը:
Տաթևիկը նշեց, որ ատամի նեխումը առաջանում է սննդի մնացորդից, ատամների ոչ ճիշտ և ոչ պարբերաբար մաքրումից:
«Փոքրիկի առաջին ատամներն հայտնվելուց հետո պետք է սկսել խնամքը: Պետք է վերցնել փափուկ խոզանակ, քիչ քանակությամբ ատամի
մածուկ, փոքրիկին նստեցնել հարմար դիրքով և սկսել մաքրել ատամները` խոզանակի շրջաձև շարժումներով»,- բացատ
...
Կարդալ Շարունակությունը
|
Փոքրիկների հետ կապված յուրաքանչյուր 4 պատահարներից մեկը, ըստ վիճակագրության, տեղի է ունենում խոհանոցում (թունավորումներ, այրվածքներ, վնասվածքներ, այդ թվում` էլեկտրական):
Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վտանգները, որոնք սպաում են Ձեր փոքրիկին խոհանոցում:
- ՋԵՌՈՑԻ ԴՈՒՌԸ. այն կարող է տաք
լինել: Աշխատեք դուռը տեղադրել այնպիսի տեղում, որ փոքրիկի համար
անհասանելի լինի: Հակառակ դեպքում որևէ կերպ սահմանափակեք փոքրիկի`
ջեռացին մոտենալու հնարավորությունները:
...
Կարդալ Շարունակությունը
|
Երբեմն հնարավոր չէ հասկանալ նորածնի լացի պատճառը. երեխան կուշտ է, մայրը
նրան գրկել, փայփայել է, փորձել հանգստացնելու բոլոր միջոցները, բայց
ապարդյուն, երեխան մի պահ լռում է, ապա նորից լալիս: Նշանակում է պատճառն
ուրիշ բան է:
Հիվանդություն:
Լացի ամենահավանական պատճառը, մանավանդ երբ երեխան սովորականի պես չի
լալիս, հիվանդությունն է: Անսովոր ինչ-որ բան նկատելուց հետո մայրը պետք է
բժշկի դիմի. հնարավոր է` նրան անհանգստացնում է որևէ թեթև տկարություն:
Մրսածությունը կամ քթի խցանումը զրկում են երեխային հարմարավետության
զգացումից: Բժիշկը քթի կաթիլներ կնշանակի, և երեխայի լացը կդադարի:
...
Կարդալ Շարունակությունը
|
«Ալերգիկ հիվանդությունների առաջացումը չբացահայտված խնդիր է ամբողջ
աշխարհի գիտնականների համար»,-ասում է հոգեբան-ալերգոլոգ Աստղիկ
Բաղդասարյանը:
Ըստ նրա` կան մի քանի հիպոթեզներ, որոնցով փորձում են բացատրել ալերգիկ
հիվանդությունների աճը: Հիպոթեզներից մեկը կոչվում է հիգենիայի հիպոթեզ,
համաձայն որի` ալերգիկ հիվանդությունները հանդիպում են այն մարդկանց մոտ,
ովքեր վաղ մանկական հասակում քիչ են կոնտակտ ունենում միկրոբների հետ: Դրա
համար էլ զարգացած երկրներում ալերգիան ավելի մեծ տարածում ունի, քան
զարգացող երկրներում:
Ալերգոլոգի խոսքով` վաղ տարիքում երեխաներն ավելի շատ են հիվանդանում
ինֆեկցիոն հիվանդություններով, ինչի պատճառով նրանց իմունային համակարգը
զարգանում է ճիշտ ուղղությամբ: «Իսկ երբ իմունային համակարգը "պարապ» է
մնում և չի պայքարում միկրոբների դեմ, սկսում է զարգանալ սխալ ուղությամբ,
վնասում սեփական հյուսվածքները և դրսևորվում ալերգիայի ձևով»,-
...
Կարդալ Շարունակությունը
|
Երեխայի լացի ժամանակ նրա նկատմամբ ուշադրությունը և նրան մխիթարելու ձեր
փորձերը միայն կուժեղացնեն փոխադարձ մտերմությունը: Փոքրիկը պետք է զգա ձեր
սերը, և պետք չէ վախենալ, թե ձեր ուշադրությունն ու կարեկցանքը կարող են
երես տալ նրան: Փոքրիկին հանգստացնելով` դուք հասկանում եք, որ հոգում եք
նրա մասին, իսկ դա օգնում է ձեր միջև խոր ու սերտ հարազատական կապի
ձևավորմանը:
Երեխաները կարող են լաց լինել ամենատարբեր պատճառներով, և դուք պետք է
սովորեք հասկանալ նրա պահանջը կամ գանգատը: Նորածինների լացը միակ
հնարավորությունն է` գրավելու ձեր ուշադրոթյունը:
Փոքրիկը հասկանում է, որ այն աշխարհը, որ նա մտել է, շատ տարօրինակ է,
նույնիսկ վախեցնող: Երբ երեխան կհարմարվի նոր միջավայրին, իսկ դուք,
կատարելագործելով երեխային խնամելու ձեր հմտությունը, կսովորեք հասկանալ,
թե ինչն է նրա համար հաճելի և ինչը` տհաճ, նա ավելի ու ավելի քիչ լաց
կլինի:
Քաղցր երեխայի լացի
...
Կարդալ Շարունակությունը
|
Կրծքով սնուցումը միակ ռացիոնալ սնուցումն է, մինչեւ 6 ամսական երեխաներին
պետք է սնուցել բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից հետո մինչեւ երեխայի
երկու տարեկան դառնալը պետք է շարունակել կրծքով սնուցումը: Այս մասին
օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկաբույժ, Հայաստանի
բժիշկների,Մանկաբուժական ասոցիացիայի անդամ Աստղիկ Բաղդասարյանը:
«Վաղ հասակի երեխաները, որոնց մոտ
իմունային համակարգը դեռեւս կայունացած չէ, կարիք ունեն պաշտպանիչ
հակամարմինների, որը պարունակում է միայն կրծքի կաթ եւ ոչ մի այլ կրծքի
կաթի փոխարինիչ: Պաշտպանիչ հակամարմինների հաշվին խիստ կրճատվում է
փորլուծությունների եւ սուր շնչական հիվանդությունների թիվը, որոնք կարող
են մահաբեր լինել այդ տարիքի երեխաների համար»,- ասաց նա:
Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ երեխան մինչեւ 6 ամսականը ոչ թեյի, ոչ ջրի, ոչ էլ տարբեր կաթնախառնուրդների կարիք ունի,
...
Կարդալ Շարունակությունը
|
Զգացմունքներ կարող են առաջանալ ոչ միայն մոր և մանկան միջև: Ձեր ամուսնուն
նույնպես հարկավոր է ծանոթանալ փոքրիկի հետ նրա կյանքի առաջին րոպեյից
սկսած: Մանկաբարձները սովորաբար դեմ չեն ինչ-որ ժամանակահատվածով Ձեր
ընտանիքի առանձնանալուն: Երջանիկ հայրիկներին թույլ են տալիս նույնիսկ
ավելին: Թող հայրը կտրի մանկան պորտալարը ծնվելիս, լողացնի, քնեցնի
երեպային, փոխի տակաշորերը: Փոքրիկը շուտով կսկսի ճանաչել հոր ձայնը և
հոտը, ինչն ավելի լավ կանդրադառնա հոր զգացմունքների վրա:
|
Գիտնականներից շատերը համարում են, որ երեխային պետք է հնարավորինս շուտ
գրկել, իսկ հետագայում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ շփվելով:
Տաք և հարմարավետ արգանդից դուրս գալուց հետո փոքրիկը կարող է լինել
անհանգիստ, նյարդային և նույնիսկ` վախի զգացում ունենալ: Մարմնական
կոնտակտները մոր հետ օգնում են նորածնին վերականգնել կորցրած կապը մոր հետ,
իսկ մորը` ավելի լավ ճանաչել երեխային: Որքան մայրը հաճախ շփվի և շոյի
մանկանը, այնքան արագ նրա մեջ կարթնանան մինչ այժմ անծանոթ զգացմունքները,
իսկ երեխայի տրամադրությունը և ինքնազգացողությունը կլավանա: Այդ իսկ
պատճառով շատ կարևոր է, որ մայրն ինքը խնամի փոքրիկին` անգամ ծննդատանը
գտնվելու ընթացքում: Եթե երեխայի մոտ խնդիրներ առաջանան, և նրան տեղափոխեն
ինտենսիվ թերապիայի պալատ, հարկավոր է նրան հաճախ այցելել: Երեխայի տեսքը
ապակե կյուվեզում պառկած, երբ նրան միացված են զանազան ապարատների
խողովակներ, Ձեզ կարող է անհանգստություն պատճառել, սակայն կարևորն այն է,
որ փոքրիկը կգնահատի Ձեր ներկայությունը և քնքշանքը:
...
Կարդալ Շարունակությունը
| |