ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Պատկանում է Exocoetidae ընտանիքին: Ապրում է օվկիանոսի տաք ջրերում և իսկապես ջրային աշխարհի հրաշալիքներից մեկն է հանդիսանում:  Այս ձուկը թռչելու հատկություն ունի` արագություն է հավաքում ջրում և դուրս պրծնում ջրից, երկհարկանի տան բարձրությամբ և 190 մետր երկարությամբ սավառնում օդում ու նորից իջնում ջրի մեջ...Օդում թռիչքի ժամանակ արագությունը հասնում է մինչև 60 կմ/ժամ: Թռիչքի տևողությունը հասնում է մինչև 1 րոպե: Սովորաբար թռչում է քամուն համընթաց:


Ունի շատ տեսակներ: 50 սմ-ի հասնող պուտ-պուտ թխաթույր մարմին ունի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական կրծքալողակները տարօրինակ տեսք են տալիս ձկանը: Որոշ տեսակներ ունեն փոքր գլուխ և սրաձև մարմին:
& ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 582 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Կապույտ կետը բոլոր կետանմաններից ամենամեծն է` 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով: Մեծ մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում:
  Գլխի երկարությունը 8 մետր է: Լեզուն կշռում է 3000 կգ: Մեջքին ունի ոչ մեծ լողակ: Փորը ծալքավոր է: Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ երկարությամբ:
  Աչքերը գտնվում են բերանի անկյուններում: Կապույտ կետը գույները չի տարբերում: Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները: Հոտառությունը վատ է: Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է: Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով: Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածո ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 1129 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (1)

Անվանում են նաև ստելլերի կովեր: Սիրենաների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնաբերել և նկարագրել է Գ. Ստելլերը` 1741թ-ին:
 
Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել:
  Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 378 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Այս կետը համարվում է անատամ կետերից ամենատգեղն ու անճոռնին: Նրա մեջքը կարծես սապատ լինի: Գլխին, ստորին ծնոտի և լողաթիակների վրա կան ճարպային թմբիկներ, որոնք ավելի են տգեղացնում նրան: Երկարությունը հասնում է 18 մետրի, իսկ քաշը` 45 տոննայի: ՈՒնի հաստ և փքված փոր, 4 մետրանոց կրծքի լողաթիակներ, որոնց լայնությունը 1 մետր է: Աջքերը գտնվում են բերանի անկյունային մասերում:
  Սապատավոր կետի մարմինը ծածկված է լինում տասնյակ հազարավոր մակաբույծներով: Այս կետերի մոտ չափազանց զարգացած են փոխօգնության և մայրական բանզդները:
  Գարնանը Նորվեգիայի և Իսլանդիայի միջև գտնվող ջրերում հավաքվում են <Կրիլ> կոչվող խեցգետնակերպերի բյուրավող վտառներ, որոնք Սապատավոր կետի ամենասիրած կերն են: Շատ հետաքրքիր է այս անճոռնիների սնվելու եղանակը: Նրանք մի քանի անգամ պտույտ գործելով ջրի մեջ, առաջացնում են ձագարաձև ջրապտույտ, որի կենտրոնում հավաքվում են խեցգետնակերպերը: Այնուհետև բաց երախով հարձակվում են կուտակված կերի վրա: Մի քանի անգամ այդ գործողությունը ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 579 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Անատամ կետերից է Մոխրագույն կետը, որին մի շարք ժողովուրդներ անվանում են <սատանայի ձագ>:  Այս անվանումը ստացել է իր վանող գույնի և տեսքի պատճառով: ունի մոտ 20-30 տոննա քաշ: Մարմնի կառուցվածքը շատ հետաքրքիր է: Նա իր նախնիներից պահպանել է որոշ հատկանիշներ` դնչի մազեր, շարժուն գլուխ, ողնաշարի պարանոցային երկար հատված` 7 շարժուն ողերով, և վերջապես սերտ կապ ափի ծանծաղուտների հետ: Հանդիսանում է հարթ և զոլավոր կետերի պատմական զարգացման շղթայի կապող օղակը: Այս առումով նրան համարում են <կենդանի բրածո>: Մոխրագույն կետի ստորին ծնոտի և կրծքի լողաթիակների մոտ կան ծալքեր, իսկ փորն ու մեջքը հարթ են:

  Մոխրագույն կետերի որսը միջազգային օրենքներով թուլատրվում է միայն գիտական նպատակն ... Կարդալ Շարունակությունը

Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 337 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Անատամ կետերից են Հարավային և Գրենլանդիական կետերը: Այդ կետերի մոտ բացակայում է մեջքի լողաթիակը և արձակած շատրվանները երկշիթ են` ի տարբերություն մյուս կետերի:

  Հարթ կետի պոչն ավելի երկար է և ունի սրածայր բլթակներ: Մարմինը նման է ճարպով լցված պարկի: Նրանց ենթամաշկային ճարպի հաստությունը հասնում է 50 սմ-ի:

  Գրենլանդիական կետն ունենում է 20 մետր երկարություն և մինչև 150 տոննա քաշ: Այդ կետի միայն գլխի երկարությունը հասնում է 6 մետրի: Բոլոր կետանմանների մեջ նա իր հաստությամբ` 20-21 մետր, գրավում է առաջին տեղը: Ի տարբերություն ատամնավոր կետանմանների, Գրենլանդիական կետի էգն ավելի մեծ է մարմնո ... Կարդալ Շարունակությունը

Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 364 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում  <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան: ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 404 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Ատամնավոր կետանմաններից է Խոյադելֆինը` ծովային ամենագիշատիչ կենդանին... Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ քաշը` 8 տոննայի: խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ` գերանդու նմանվող լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և շարժվել շատ արագ: Ինչպես բոլոր կետանմանների, այդպես էլ խոյադելֆինի լողակները օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ` նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչի դեր: Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը արագանում է, և լողաթիակը կարծրանում է, իսկ դանդաղ ընթացքի ժամանակ այն փափկում է:
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 596 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Տիպ-քորդավորներ.
Ենթատիպ-ողնաշարավորներ.
Դաս-կաթնասուններ.
Կարգ-ատամնավոր կետանմաններ.


  Հավանաբար ամեն ոք, ում վիճակվել է լինել ծովափին, տեսել է դելֆինների ուրախ պարը:
  Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով: Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են:
  Դելֆինի երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ:
  Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը: Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր: Միջին դարերում նրանց կոչում էին <մեծազարմ> և նրանց պատկերներն առյուծների ու ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 566 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Տիպ-քորդավորներ.
Դաս-կաթնասուններ.
Ենթադաս-ընկերքավորներ.
Կարգ-կետանմաններ.
Ընտանիք- ատամնավոր
կետանմաններ.


  Գետային դելֆիններից առավել տարածված են Ինիան և Սուսուկը: Ապրում են մեծ գետերում, Ինիան` Ամազոնում, իսկ Սուսուկը Գանգեսում: Երկուսն էլ սիրում են քաղցրահամ ջուրը և սնվում ձկներով: Երկարությամբ հավասար են` 2-3 մետր: Յուրաքանչյուր ծնոտի վրա ունենում են 52-56 սուր ատամներ, որոնք կարող են միանգամից տասնյակ ձկներ մանրացնել:
  Սուսուկը շնչելիս յուրօրինակ սվվոց է արձակում, որն էլ դարձել է նրա <Սուսուկ> անվան պատճառը:
... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 639 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

1 2 »
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]