ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » ՕԳՏԱԿԱՐ
Լողավազանում լողալը վատ է անդրադառնում ատամների վրա
Ատամնաբույժները վստահեցնում են, որ պրոֆեսիոնալ լողորդների 39%-ի մոտ առկա են ատամի էմալի հետ կապված բարդություններ:
Հայտնի է, որ լողավազանում լողալն առաջացնում է մաշկի չորացում և մազերի գույնի փոփոխում (վերջինը հատկապես շիկահերների մոտ): Բայց վերջերս Նյույորքյան ինստիտուտի հետազոտողներն ասել են, որ լողավազանում լողալը ոչնչացնում է ատամի մակերեսը:
Ամբողջ խնդիրը լողավազանի սխալ խնամքն է: Ատամի էմալի հետ կապված խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ pH մակարդակը, որը ցույց է տալիս ջրի թթվայնությունը, դուրս է կամ չի հասնում նորմայի սահմաններին: Եթե լողավազանում լողալիս արցունքոտվում են աչքերը կամ ջրի հոտից քոր է գալիս քիթը, ապա հարցը ջրի ցածր pH մակար ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 473 | Добавил: Milashka | Дата: 13.10.2011 | Комментарии (0)

Պարզվում է` եփած և շոգեխաշած լոլիկները շատ ավելի օգտակար են քաղցկեղի կանխարգելման հարցում, քան թարմը: Այդպիսի եզրակացության են հանգել Կոռնուելյան համալսարանի քիմիկոսները: Ճիշտ է` ջերմամշակումը նվազեցնում է լոլիկի մեջ պարունակվող վիտամինների քանակը, բայց փոխարենն ավելացնում է լիկոպենի` լոլիկի յուրահատուկ կարմիր գույնը պայմանավորող նյութի քանակը և յուրացումը: Լիկոպենն ուժեղ հակաօքսիդանտ է, պաշտպանում է անոթները, պայքարում է բջիջների ծերացման դեմ, խոչընդոտում է չարորակ ուռուցքների առաջացմանը:
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ ճաշին կամ ընթրիքին մեկ ափսե լոլիկի ապուր ուտող մարդիկ ընդունում են 25% ավելի քիչ կալորիա, քան նրանք, ովքեր ճաշը սկսում են ուրիշ կերակրատեսակից:
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 308 | Добавил: Milashka | Дата: 13.10.2011 | Комментарии (0)

Ձմերուկը հարուստ է հեշտ յուրացվող շաքարներով, վիտամիններով. այն հատկապես օգտակար է սակավարյունությամբ հիվանդ մարդկանց համար:
Ձմերուկը կանխում է միզապարկում քարերի առաջացումը, լավացնում նյութափոխանակությունը, միզամուղ միջոց է, կարգավորում է լյարդի աշխատանքը, արագ հագեցնում ծարավը, մաքրում օրգանիզմը և այլն:
Ցածր կալորիականության շնորհիվ (100 գրամում մոտ 38 կկալորիա) այն շատ են ուտում նիհարել ցանկացող մարդիկ: Սակայն պետք է հիշել, որ դրա մեջ պարունակվող ֆրուկտոզան ավելի հեշտ է վերածվում ճարպի, քան գլյուկոզան: Այդ պատճառով աշնանը որոշ մարդկանց քաշի ավելացումը բժիշկները կապում են օգոստոսին չափազանց շատ ձմերուկ ուտելու հետ: Բացի այդ, ձմերուկի և դդումի մեջ առկա մրգային թթուները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը և շարժման մեջ դնում ստամոքսի պատերը, ինչը մարդու կողմից ընկալվում է որպես քաղցի զգացում:
Պետք չէ տարվել ձմերուկի դիետայով, քանի որ հեղուկի հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև նախկինում կուտակված աղերը:Բացի այդ, չի կարելի սննդի ը ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 659 | Добавил: Milashka | Дата: 10.10.2011 | Комментарии (0)

Ծաղկակաղամբը պարունակում է 1,5 անգամ ավելի շատ սպիտակուցներ և 2-3 անգամ ավելի շատ ասկորբինաթթու, քան սովորական կաղամբը: Այն հարուստ է C, B1, B6, B2, PP, A և այլ վիտամիններով: Նրա գլխիկներում առկա են այնպիսի օգտակար հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, նատրիումը, ֆոսֆորը, երկաթը, մագնիումը: Ծաղկակաղամբը հարուստ է նաև պեկտիններով, խնձորի և կիտրոնի թթուներով:
Ծաղկակաղամբը բարելավում է իմունիտետը, նպաստում մարսողությանը, օգնում է մաշկի, մազերի, եղունգների աճին:
Սննդակարգում ծաղկակաղամբի պարբերաբար գործածումն օգնում է կանխարգելել քաղցկեղը (հատկապես` հաստ աղիքի): Օրգանիզմից ժամանակին դուրս չմղված թունային միացությունները վնասում են բջիջները, որի հետևանքով առաջանում են ուռուցքային գոյացություններ: Իսկ ծաղկակաղամբի բաղադրության մեջ առկա էնզիմները բազմաթիվ վիտամինների և հանքանյութերի հետ միասին նպաստում են օրգանիզմից տոքսինների դուրս մղմանը` այդպիսով ապահովելով ծաղկակաղամբի հակաքաղցկեղային հատկությունը:
Ծաղկակաղամբի հյութը խորհու ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 604 | Добавил: Milashka | Дата: 10.10.2011 | Комментарии (0)

Մենք բոլորս փոքր տարիքից լսում ենք, որ պետք է շատ գազար ուտել, քանի որ այն լավ է տեսողության համար: Շատերս միշտ մտածում էինք, թե ինչու է գազարն այդքան օգտակար և գազարի ինչն է աչքերի համար այդքան լավ: Գազարի օգտակար և բուժիչ հատկությունները բացատրվում են դրա հարուստ առանձնահատկություններով: Այն պարունակում է վիտամին В, РР, С, Е, К, սպիտակուցներ, ածխաջրեր: Քիչ չեն նաև գազարի մեջ պարունակվող հանքային նյութերը, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին` կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, պղինձ, յոդ, ցինկ, նիկել, ֆտոր և այլն: Իսկ այժմ ամենակարևորը. գազարի մեջ առկա բետա-կարոտինը լավ միջոց է աչքի ցանցաթաղանթի ամրապնդման համար: Մարդիկ, ովքեր տառապում են կարճատեսությամբ, կոնյուկտիվիտով, բլեֆարիտով և հավկուրությամբ, այս մթերքի օգտագործումը սննդի մեջ շատ ցանկալի է: Օրգանիզմում բետա-կարոտինը վերածվում է A վիտամինի, որն էլ հենց նպաստում է տեսողության լավացմանը:
Կարևոր է հիշել նաև, որ գազարը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել գինու, գարեջրի կամ որևէ ա ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 448 | Добавил: Milashka | Дата: 10.10.2011 | Комментарии (0)

Գիտնականները պարզել են, որ հալվան կարող է երիտասարդ պահել օրգանիզմն ու կոփել առողջությունը: Հիմնականում այն օգտակար է արյան շրջանառության և նյարդային համակարգի համար: Ճիշտ պատրաստման դեպքում հալվան աղբյուր է հանդիսանում այնպիսի օգտակար միացությունների, ինչպիսիք են նատրիումը, մագնեզիումը, սպիտակուցները, կալցիումը, երկաթը, ցինկը, ֆոսֆորը և այլն: Իր օգտակարության շնորհիվ այն նաև խորհուրդ է տրվում երեխաներին: Այն անհրաժեշտ է երեխաների տեսողության, ինչպես նաև արյան շրջանառության, հիշողության ամրապնդման և դիմադրողականության բարձրացման համար: Հալվան չպետք է պատրաստված լինի միայն բնական հումքից. բաղադրության մեջ չպտք է լինեն ներկանյութեր և արհեստական միացություններ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ հալվան ունի մեկ թերություն` յուղային է, ուստի առողջությունն ամրապնդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրական 50 գրամ:
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 343 | Добавил: Milashka | Дата: 10.10.2011 | Комментарии (0)

Գիտականորեն ապացուցված է, որ անանասի հաճախ օգտագործումը դրական է անդրադառնում առողջության վրա` պահպանելով բոլոր կենսական օրգանների բարձր տոնուսը։ Հատկապես անանասի հյութը խորհուրդ է տրվում լյարդի հիվանդությունների, սակավարյունության դեպքում։ Օգտակար է նաև հիպերտոնիկներին։
Ավելորդ քաշից ազատվելու համար բժիշկները` համալիր բուժման հետ միասին առաջարկում են խմել անանասի հյութ, որը վաղ ժամանակներից սկսած՝ շնորհիվ ցածր կալորիականության, համարվել է դիետիկ պտուղների ''արքա''։
Անանասի մեջ պարունակվող ֆոսֆորը զգալիորեն լավացնում է հիշողությունը, իսկ պտղամսի բջջանյութը` կանոնավորում մարսողությունը։
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 638 | Добавил: Milashka | Дата: 30.09.2011 | Комментарии (0)

Թեյը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վաղ ծերացումից, կնճիռներից և այլն: Թեյի պաշտպանիչ հատկության մասին հայտնի է եղել չինացի բժիշկներին` դեռևս հնագույն ժամանակներից: Թեյի տերևները պարունակում են մոտ 200 օգտակար նյութեր` յուղեր, վիտամիններ, ալկալոիդներ և այլն, որոնք մաշկը դարձնում են գեղեցիկ և առողջ: Թեյի միջոցով դեմքի մաշկը ստանում է հաճելի երանգ և թարմություն: Այն հատկապես օգտակար է յուղոտ մաշկ ունեցողների համար. դեմքը թեյով մաքրելը բարձրացնում է մաշկի տոնուսը և հաղորդում բնական փայլ: Խորհուրդ է տրվում ցանկալի արդյունքի արդյունքի հասնելու համար առավոտյան լվացվել սառը թեյով: Սև թեյն իդեալական է յուղոտ և կոմբինացված մաշկ ունեցողների համար: Նվազեցնում է դեմքի պիգմենտները:
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 414 | Добавил: Milashka | Дата: 30.09.2011 | Комментарии (0)

Հոնի թթվաքաղցր համի հատապտուղները շատ օգտակար են: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ քաղցրանյութ (գլյուկոզա), պտղաշաքար (ֆրուկտոզա), օրգանական թթուներ` հատկապես խնձորաթթու, նիկոտինաթթու, ազոտաթթու և ներկանյութեր, եթերայուղ, ֆիտոնցիդներ, վիտամին C և P:
Հոնը լավ բուժամիջոց է ստամոքսաղիքային հիվանդությունների դեմ, իսկ նրանում առկա ֆիտոնցիդները, ինչպես հայտնի է, կարողանում են ոչնչացնել տիֆի, դիզենտերիայի և մի շարք այլ հիվանդությունների մանրէները:
Հոնը նաև բուժում է պոդագրան, սակավարյունությունը, վերականգնում է մարդու օրգանիզմի խաթարված նյութափոխանակությունը: Հոնի տերևները պարունակում են 14% տանիդներ: Հեղուկը և տերևները, ինչպես փորձն է ցույց տվել, կարող են ծառայել որպես լեղամուղ և միզամուղ միջոց: Հոնի տերևի եփուկը վերացնում է սրտխառնոցը:
Հոնի կեղևում և արմատներում պարունակվող գլիկոզիդն ու կոնինը մալարիայի դեմ պայքարի հատկությամբ են օժտված: Դողէրոցքի դեպքում խորհուրդ է տրվում հիվանդին հոնի ծաղիկների հյութ տալ:
Ստամոքսի արյունա ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 1455 | Добавил: Milashka | Дата: 30.09.2011 | Комментарии (0)

Ըստ արյան խմբերի, սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի և արյան փոխազդեցությունն ուղղակիորեն կապված է մարդու գենետիկ առանձնահատկությունների հետ: Ըստ hayuhi.am-ի, որպեսզի իմունային և մարսողական համակարգերը գործեն նորմալ, մարդը պետք է ուտի այնպիսի մթերքներ, որոնք համապատասխանում են իր արյան խմբին կամ, այլ խոսքով՝ որոնցով սնվել են իր նախնիները: Դա նպաստում է ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը և ունենում նիհարեցնող ազդեցություն: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ կոչվում են ''որսորդներ'': Նրանց սնունդը պիտի հիմնականում բաղկացած լինի կենդանական սպիտակուցներից: Իսկ հացից, մակարոնեղենից և կաթնամթերքից նրանք պետք է հրաժարվեն: Արյան առաջին խումբն ամենահինն է ու ամենատարածվածը: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ լավ են մարսում միսը, որովհետև ունեն ամուր մարսողական և գերակտիվ իմունային համակարգ, նրանք դժվարությամբ են հարմարվում նոր սննդակարգերին: Կաթնամթերքի ու հատիկավորների հանդեպ ''ո ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՕԳՏԱԿԱՐ | Просмотров: 2585 | Добавил: Milashka | Дата: 30.09.2011 | Комментарии (0)

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]