ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ
Կարմրուկ

Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների թվում  կարմրուկը մնում է մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը: Սովորաբար մահը պայմանավորված է հիվանդության բարդություններով` թոքաբորբ, լուծ, սնուցման խանգարում, էնցեֆալիտ:

Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Կարմրուկը սովորաբար սկսվում է չոր հազով և աչքերի կարմրությամբ:  Առաջին երեք օրը երեխան բարձր ջերմություն է ունենում: Ցանը սկսվում է 4-րդ օրը` ականջների հետևից և սկզբում տարածվում է ամբողջ դեմքի վրա, այնուհետև մարմնի վերին, ապա նաև ստորին հատվածներում: Հետզհետե ցանը դառնում է ավելի ինտենսիվ գունավորված և ավելի մեծ: Մինչև ցանավորման լրիվ տարածումը ջերմությունը մնում է բարձր, որից հետո կտրուկ իջնում է:

Կարմրուկով հիվանդ ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 2305 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

«Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն զանազանում, իրենց կյանքի առաջին շաբաթվա ընթացքում քնում  և արթնանում են, երբ իրենք են ուզում: Փոքրիկներից շատերը քնում են օրը մինչև 20-ժամ, մյուսները` 12-ժամ . այդ շրջանում պետք չէ արթնացնել նրանց»,- ասում է մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանը:

Քնի միջին տևողությունը.

... Կարդալ Շարունակությունը
Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 622 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

Մայրերը սովորաբար նպատակահարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան կերակրելուց առաջ: Կարելի է լողացնել ցանկացած ժամի` կերակրելուց առաջ, բայց ոչ հետո, քանի որ դրանից հետո երեխան սովորաբար քնում է: Որպեսզի երեխան քաղց չզգա, լողացնելուց առաջ նրան մի քիչ կուրծք կամ հյութ տվեք /6 ամսականից հետո/: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:

Լվացումներ: Առաջին ամսում ամեն օր լողացրեք երեխային: Հետագայում  բավական է երեխային լողացնել շաբաթը երկու կամ երեք անգամ` պայմանով, որ դեմքը և մարմնի  ներքին մասը մաքուր լինեն, այսինքն` այդ մասերը պետք է լվացվեն ամեն օր: Անփորձ մայրերը  ս ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 1038 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

Լվացեք միայն ականջախեցիները, բայց ոչ  լսանցքը: Ականջի փողը ծածկված է չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու ծծումբը դանդաղորեն տեղփոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:

Աչքերը մաքրվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պաճառով առողջ աչքերը լվանալու կարիք չկա:

Որպես կանոն, բերանը նույնպես խնամքի կարիք չունի:

Նորածնի եղունգները պետք է կտրել, ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 662 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

Օդի ջերմաստիճանի փոփոխությունները նպաստում  են, որ երեխայի օրգանիզմը սովորի հարմարվել թե ցրտին, թե տաքին: Զով և սառը օդը ախորժակ է բացում, կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:

Սառը օդը ավելի չոր է քան տաքը: Եթե սառը օդը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ, ավելի  չոր է  դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի ջերմաստիճանը 22 աստիճանից բարձր է: Չոր և տաք օդը չորացնում է քթի խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը:

Սա կարող է դառնալ երեխայի անհանգստության պատճառ, նաև իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ:  Յուրաքանչյուր երեխայի /ինչու չէ, նաև մեծահասակի/ համար օգտակար է օրը 2-3 ժամ մաքուր օդում լինելը, հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:

... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 430 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

Նորածնի համար օգտակար է ամառը` զով եղանակին, մաքուր օդում լինել օրը 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրին: Եթե  դուք բակ ունեք, բարենպաստ եղանակին կարող եք երեխային բակ տանել երկար ժամանակով: Եթե արևը նրան չի անհանգստացնում, թող  դեմքը որոշ ժամանակ /3-5 րոպե/ արևի տակ մնա:

Մեծանալուն զուգընթանց ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և  նա մարդկանց ներկայության կարիքն ավելի շատ է զգում: Ուստի եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Անգամ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:

Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասալյակով: Աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:

Ամառը` շոգ եղանակին, եթե ձեր բն ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 555 | Добавил: Milashka | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

Խոսքի զարգացումը երեխայի մոտ սկսվում է գղգղանքից, դրան հաջորդում է թոթովանքի փուլը, հետո հայտնվում են առաջին բառերը, որոնք այնքան բերկրանք են պարգևում ընտանիքի անդամներին: Ծնողները սովորաբար չեն էլ հասցնում նկատել, թե ինչպես է երեխայի բառապաշարը հարստանում` կարճ ժամանակում հասնելով մինչև մի քանի տասնյակ բառի: Այս ընթացքում թերևս ծնողների համար առավել կարևոր է երեխայի մոտ շրջապատից ստացած բազմատեսակ ինֆորմացիայի, նոր յուրացվող բառերի քանակը: Սակայն դա միայն սկզբում, որովհետև 5-6տ.-ում ոչ միայն ծնողներին ու շրջապատին, այլև հենց իրեն`երեխային է սկսում անհանգստացնել, թե ինչպես է ինքն արտասանում բառերը: Այսինքն` ճի՞շտ է արտասանում արդյոք բառի բոլոր հնչյունները, բաց չի՞ թողնում արդյոք որոշ հնչյուններ բառի կազմում կամ էլ դրանք փոխարինում այլ հնչյուններով:

 

Հնչյունների արտաբերման սխալներ նկատվում են նախադպրոցական տարիքի շատ երեխաների մոտ, որոնք կարող են արտահ ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 1862 | Добавил: Milashka | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Շոշափման ընկալումը փոքրիկի ֆիզիկական և զգայական  զարգացման կարևորոգույն գործոն է: Մերսումը, որի ժամանակ դուք շոյում,  փայփայում եք ձեր փոքրիկին, նրա հետ մտերմանալու հարազատանալու լավագույն միջոցներից է: Հնդկաստանում և Աֆրիկայում հարյուրավոր տարիներ երեխաներին մերսում են ոչ միայն մոր ու երեխայի միջև մտերմություն հաստատելու, այլև խիթերից ազատելու, մարսողությունը կանոնավորելու և մկանները ուժեղացնելու համար: Թեթևակի թփթփոցները թուլացնում են որովայնի պատը,  ինչն իր հերթին հեշտացնում է գազերի դուրս գալը,  վերացնում խիթերից առաջացնող ցավը: Մերսումը ամրացնում է նաև երեխայի թաթիկներն ու տոտիկները:

Կան մերսման շատ ձևեր, որոնք, ցանկության դեպքում, կարող եք ուսումնասիրել, բայց առաջին ամիսներին փոքրիկի համար բավական է նույնիսկ ձեր նուրբ հպումները: Ամենահարմարը մերսումն է կերակրելու միջև ընկած ժամանակահատվածում:

Մինչև երեխային մերկացնելը, ստուգեք, որ &nb ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 591 | Добавил: Milashka | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Փոքրիկ Վահագն արդեն 2 տարեկան է, բայց մայրը ասում է, որ երեխան մարդաշատ վայրերում լալիս է, կաշկանդվում:

«Տանը շատ հանգիստ է, հաճախ թողնում եմ տատիկի կամ պապիկի մոտ, բայց նրանցից բացի ոչ-ոքի մոտ չի գնում, անգամ տանը հյուրեր չենք կարողանում ընդունել»,-ասում է Վահագնի մայրը:

Հոգեբան Իրինա Բաղդասարյանն ասում է, որ դա պայմանավորված է երեխայի դաստիարակությամբ. «Նորմալ երևույթ է, երբ երեխան, ապրելով փոքր ընտանիքում, ունենալով  նեղ շրջապատ,  մարդաշատ և աղմուկոտ վայրերում սկսում է լաց լինել»:

3 տարեկանից երեխաների մոտ սկսում է ձևավորվել ամոթի զգացումը, սխալ վարքից հետո նրանք սկսում են փախչել սեփական «ես»-ից`  մեղավորությունը թողնելով ուրիշների վրա:

«Շատ մեծ կապ ունի ծնողի դիրքորոշումը. կան ծնողներ, որոնք չեն թողնում երեխային խաղալ այս կամ այն երեխայի հետ, դա կոմպլեքսավ ... Կարդալ Շարունակությունը

Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 371 | Добавил: Milashka | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Առաջին հայացքից անվտանգ թվացող մանկական սենյակում նույնպես կան վտանգավոր առարկաներ: Դրանց մասին պետք է հիշել, հատկապես,  եթե Ձեր փոքրիկը դեռ չի բոլորել 5 տարեկանը:

Նշենք մի քանիսը.

  • ՓՈՐՔԻԿԻ ՄԱՀՃԱԿԱԼԸ, որից նա կարող է ցած ընկնել: Բոլոր անկումային վնասվածքների մոտ կեսը տեղի է ունենում կյանքի առաջին տարվա ընթացքում: Մահճակալի շարժական  ճաղերը միշտ պետք է պահել բարձրացրած վիճակում: Եզրերի բարձրությունը պետք է լինի փոքրիկի մարմնի բարձրության առնվազն ¾-ը: Ճաղերի միջև ընկած հեռավորությունը պետք է լինի 5 սանտիմետրից ոչ  ավել: Մահճակալը պետք է վարագույրներից հեռու  լինի: Մահճակալի վրա չի կարելի խաղալիքներն ամրացնել թելերով: Չի կարելի փոքրիկի պարանոցից որևէ բան կախել (օրինակ` ծծակ կամ խաղազարդ): Այն կարող է փոքրի ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Просмотров: 478 | Добавил: Milashka | Дата: 09.09.2011 | Комментарии (1)

1 2 »
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]