ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Հոկտեմբեր » 10
Ձմերուկը հարուստ է հեշտ յուրացվող շաքարներով, վիտամիններով. այն հատկապես օգտակար է սակավարյունությամբ հիվանդ մարդկանց համար:
Ձմերուկը կանխում է միզապարկում քարերի առաջացումը, լավացնում
նյութափոխանակությունը, միզամուղ միջոց է, կարգավորում է լյարդի աշխատանքը,
արագ հագեցնում ծարավը, մաքրում օրգանիզմը և այլն:
Ցածր կալորիականության շնորհիվ (100 գրամում մոտ 38 կկալորիա) այն շատ են
ուտում նիհարել ցանկացող մարդիկ: Սակայն պետք է հիշել, որ դրա մեջ
պարունակվող ֆրուկտոզան ավելի հեշտ է վերածվում ճարպի, քան գլյուկոզան: Այդ
պատճառով աշնանը որոշ մարդկանց քաշի ավելացումը բժիշկները կապում են
օգոստոսին չափազանց շատ ձմերուկ ուտելու հետ: Բացի այդ, ձմերուկի և դդումի
մեջ առկա մրգային թթուները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը և
շարժման մեջ դնում ստամոքսի պատերը, ինչը մարդու կողմից ընկալվում է որպես
քաղցի զգացում:
Պետք չէ տարվել ձմերուկի դիետայով, քանի որ հեղուկի հետ օրգանիզմից դուրս
են գալիս նաև նախկինում կուտակված աղերը:Բացի այդ, չի կարելի սննդի
ը
...
Կարդալ Շարունակությունը
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
659
|
Добавил:
Milashka
|
Дата:
10.10.2011
|
|
Ծաղկակաղամբը պարունակում է 1,5 անգամ ավելի շատ սպիտակուցներ և 2-3 անգամ
ավելի շատ ասկորբինաթթու, քան սովորական կաղամբը: Այն հարուստ է C, B1, B6,
B2, PP, A և այլ վիտամիններով: Նրա գլխիկներում առկա են այնպիսի օգտակար
հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, նատրիումը, ֆոսֆորը,
երկաթը, մագնիումը: Ծաղկակաղամբը հարուստ է նաև պեկտիններով, խնձորի և
կիտրոնի թթուներով:
Ծաղկակաղամբը բարելավում է իմունիտետը, նպաստում մարսողությանը, օգնում է մաշկի, մազերի, եղունգների աճին:
Սննդակարգում ծաղկակաղամբի պարբերաբար գործածումն օգնում է կանխարգելել
քաղցկեղը (հատկապես` հաստ աղիքի): Օրգանիզմից ժամանակին դուրս չմղված
թունային միացությունները վնասում են բջիջները, որի հետևանքով առաջանում են
ուռուցքային գոյացություններ: Իսկ ծաղկակաղամբի բաղադրության մեջ առկա
էնզիմները բազմաթիվ վիտամինների և հանքանյութերի հետ միասին նպաստում են
օրգանիզմից տոքսինների դուրս մղմանը` այդպիսով ապահովելով ծաղկակաղամբի
հակաքաղցկեղային հատկությունը:
Ծաղկակաղամբի հյութը խորհու
...
Կարդալ Շարունակությունը
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
604
|
Добавил:
Milashka
|
Дата:
10.10.2011
|
|
Մենք բոլորս փոքր տարիքից լսում ենք, որ պետք է շատ գազար ուտել, քանի որ
այն լավ է տեսողության համար: Շատերս միշտ մտածում էինք, թե ինչու է գազարն
այդքան օգտակար և գազարի ինչն է աչքերի համար այդքան լավ: Գազարի օգտակար և
բուժիչ հատկությունները բացատրվում են դրա հարուստ
առանձնահատկություններով: Այն պարունակում է վիտամին В, РР, С, Е, К,
սպիտակուցներ, ածխաջրեր: Քիչ չեն նաև գազարի մեջ պարունակվող հանքային
նյութերը, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին` կալիում, երկաթ,
ֆոսֆոր, մագնեզիում, պղինձ, յոդ, ցինկ, նիկել, ֆտոր և այլն: Իսկ այժմ
ամենակարևորը. գազարի մեջ առկա բետա-կարոտինը լավ միջոց է աչքի
ցանցաթաղանթի ամրապնդման համար: Մարդիկ, ովքեր տառապում են
կարճատեսությամբ, կոնյուկտիվիտով, բլեֆարիտով և հավկուրությամբ, այս մթերքի
օգտագործումը սննդի մեջ շատ ցանկալի է: Օրգանիզմում բետա-կարոտինը
վերածվում է A վիտամինի, որն էլ հենց նպաստում է տեսողության լավացմանը:
Կարևոր է հիշել նաև, որ գազարը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել գինու,
գարեջրի կամ որևէ ա
...
Կարդալ Շարունակությունը
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
448
|
Добавил:
Milashka
|
Дата:
10.10.2011
|
|
Գիտնականները պարզել են, որ հալվան կարող է երիտասարդ պահել օրգանիզմն ու
կոփել առողջությունը: Հիմնականում այն օգտակար է արյան շրջանառության և
նյարդային համակարգի համար: Ճիշտ պատրաստման դեպքում հալվան աղբյուր է
հանդիսանում այնպիսի օգտակար միացությունների, ինչպիսիք են նատրիումը,
մագնեզիումը, սպիտակուցները, կալցիումը, երկաթը, ցինկը, ֆոսֆորը և այլն: Իր
օգտակարության շնորհիվ այն նաև խորհուրդ է տրվում երեխաներին: Այն
անհրաժեշտ է երեխաների տեսողության, ինչպես նաև արյան շրջանառության,
հիշողության ամրապնդման և դիմադրողականության բարձրացման համար: Հալվան
չպետք է պատրաստված լինի միայն բնական հումքից. բաղադրության մեջ չպտք է
լինեն ներկանյութեր և արհեստական միացություններ: Սակայն այս ամենի հետ
մեկտեղ հալվան ունի մեկ թերություն` յուղային է, ուստի առողջությունն
ամրապնդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրական 50 գրամ:
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
343
|
Добавил:
Milashka
|
Дата:
10.10.2011
|
| |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Օնլայններ 1 Հյուրեր 1 Օգտագործողներ 0 |
|