Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք։
Ժամանակը բացում է ամեն սքողվածն ու սքողում ամեն բացահայտը։
Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։
Ժամանակը կանգ չի առնում` փառքով հիանալու համար, նա օգտագործում է այն` ավելի հեռու սլանալու համար։
Հետաձգումը ժամանակի գողն է։
Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի:
Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը։
Ժամանակն ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը։
Ժամանակ գտնել` նշանակում է խնայել ժամանակը։
Սիրիր ճշմարտությունը, բայց եղիր ներողամիտ սխալների հանդեպ։
Աններելի են լինում միայն նրանց սխալները, ում մենք այլևս չենք սիրում։
Մոլորությունը մեղք չէ։
|