Որքան
էլ հայտնի մարդիկ փորձում են թաքցնել իրենց անձնական հարաբերությունները,
մեր քաղաքում լուրերը շատ արագ են տարածվում: Վերջին ամիսների քննարկվող
թեմաներից մեկն էլ երգչուհի Լիլույի և Խորեն Լևոնյանի սիրային կապի մասին
խոսակցությունն է:
Երգչուհին գրեթե ելույթներ չի ունենում, շուտով հանդես է գալու իրական`
Լիլիթ անունով: Ասում են` այս ամենի որոշողը եղել է Խորեն Լևոնյանը:
Հիշեցնենք, որ Խորենն ամուսնացած է բալետի արտիստ Հրաչյա Հովհաննիսյանի
դստեր` Մերիի հետ: Երգչուհին սիրավեպի մասին լուրերը ոչ հերքել, ոչ էլ
հաստատել Է:
Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ, Խորեն Լևոնյանն ընտանեկան խնդիրներ ունի, սակայն կինը համոզված է, որ ամեն ինչ կկարգավորվի: