Կարմրուկ
Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների թվում կարմրուկը մնում է
մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը: Սովորաբար մահը
պայմանավորված է հիվանդության բարդություններով` թոքաբորբ, լուծ, սնուցման
խանգարում, էնցեֆալիտ:
Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային
ճանապարհով: Կարմրուկը սովորաբար սկսվում է չոր հազով և աչքերի
կարմրությամբ: Առաջին երեք օրը երեխան բարձր ջերմություն է ունենում: Ցանը
սկսվում է 4-րդ օրը` ականջների հետևից և սկզբում տարածվում է ամբողջ դեմքի
վրա, այնուհետև մարմնի վերին, ապա նաև ստորին հատվածներում: Հետզհետե ցանը
դառնում է ավելի ինտենսիվ գունավորված և ավելի մեծ: Մինչև ցանավորման լրիվ
տարածումը ջերմությունը մնում է բարձր, որից հետո կտրուկ իջնում է:
Կարմրուկով հիվանդ
...
Կարդալ Շարունակությունը
|
«Նորածին երեխաները ցերեկն ու գիշերը իրարից չեն զանազանում, իրենց կյանքի
առաջին շաբաթվա ընթացքում քնում և արթնանում են, երբ իրենք են ուզում:
Փոքրիկներից շատերը քնում են օրը մինչև 20-ժամ, մյուսները` 12-ժամ . այդ
շրջանում պետք չէ արթնացնել նրանց»,- ասում է մանկաբույժ Սիրանուշ
Պողոսյանը:
Քնի միջին տևողությունը.
...
Կարդալ Շարունակությունը
|
Մայրերը սովորաբար նպատակահարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան
կերակրելուց առաջ: Կարելի է լողացնել ցանկացած ժամի` կերակրելուց առաջ,
բայց ոչ հետո, քանի որ դրանից հետո երեխան սովորաբար քնում է: Որպեսզի
երեխան քաղց չզգա, լողացնելուց առաջ նրան մի քիչ կուրծք կամ հյութ տվեք /6
ամսականից հետո/: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:
Լվացումներ: Առաջին ամսում ամեն օր լողացրեք երեխային:
Հետագայում բավական է երեխային լողացնել շաբաթը երկու կամ երեք անգամ`
պայմանով, որ դեմքը և մարմնի ներքին մասը մաքուր լինեն, այսինքն` այդ
մասերը պետք է լվացվեն ամեն օր: Անփորձ մայրերը ս
...
Կարդալ Շարունակությունը
|
Լվացեք միայն ականջախեցիները, բայց ոչ լսանցքը: Ականջի փողը ծածկված է
չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու
ծծումբը դանդաղորեն տեղփոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք
ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:
Աչքերը մաքրվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն
այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պաճառով առողջ աչքերը լվանալու
կարիք չկա:
Որպես կանոն, բերանը նույնպես խնամքի կարիք չունի:
Նորածնի եղունգները պետք է կտրել,
...
Կարդալ Շարունակությունը
|
Օդի ջերմաստիճանի փոփոխությունները նպաստում են, որ երեխայի օրգանիզմը
սովորի հարմարվել թե ցրտին, թե տաքին: Զով և սառը օդը ախորժակ է բացում,
կարմրացնում է այտերը և աշխուժացնում բոլոր տարիքի մարդկանց: Միշտ տաք
սենյակում գտնվող երեխան գունատ է և վատ ախորժակ ունի:
Սառը օդը ավելի չոր է քան տաքը: Եթե սառը օդը տաքացվում է կենտրոնական
ջեռուցմամբ, ավելի չոր է դառնում, հատկապես այն դեպքերում, երբ սենյակի
ջերմաստիճանը 22 աստիճանից բարձր է: Չոր և տաք օդը չորացնում է քթի
խոնավությունը և նպաստում վերին շնչառական ուղիների բորբոքմանը:
Սա կարող է դառնալ երեխայի անհանգստության պատճառ, նաև իջեցնում
օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Յուրաքանչյուր
երեխայի /ինչու չէ, նաև մեծահասակի/ համար օգտակար է օրը 2-3 ժամ մաքուր
օդում լինելը,
հատկապես այն ժամանակ, երբ բնակարանը տաքացվում է կենտրոնական ջեռուցմամբ:
...
Կարդալ Շարունակությունը
|
Նորածնի համար օգտակար է ամառը` զով եղանակին, մաքուր օդում լինել օրը 2-3
ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 աստիճան և ավելի
բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը
երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրին: Եթե դուք բակ ունեք, բարենպաստ
եղանակին կարող եք երեխային բակ տանել երկար ժամանակով: Եթե արևը նրան չի
անհանգստացնում, թող դեմքը որոշ ժամանակ /3-5 րոպե/ արևի տակ մնա:
Մեծանալուն զուգընթանց ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և
նա մարդկանց ներկայության կարիքն ավելի շատ է զգում: Ուստի եթե նա քնած չէ,
աշխատեք նրան մենակ չթողնել: Անգամ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ
նրա մոտ որևէ մեկը լինի:
Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասալյակով: Աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:
Ամառը` շոգ եղանակին, եթե ձեր բն
...
Կարդալ Շարունակությունը
| |