Գիտականորեն ապացուցված է, որ անանասի հաճախ օգտագործումը դրական է
անդրադառնում առողջության վրա` պահպանելով բոլոր կենսական օրգանների բարձր
տոնուսը։ Հատկապես անանասի հյութը խորհուրդ է տրվում լյարդի
հիվանդությունների, սակավարյունության դեպքում։ Օգտակար է նաև
հիպերտոնիկներին։
Ավելորդ քաշից ազատվելու համար բժիշկները` համալիր բուժման հետ միասին
առաջարկում են խմել անանասի հյութ, որը վաղ ժամանակներից սկսած՝ շնորհիվ
ցածր կալորիականության, համարվել է դիետիկ պտուղների ''արքա''։
Անանասի մեջ պարունակվող ֆոսֆորը զգալիորեն լավացնում է հիշողությունը, իսկ պտղամսի բջջանյութը` կանոնավորում մարսողությունը։
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
638
|
Добавил:
Milashka
|
Дата:
30.09.2011
|
|
Թեյը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վաղ
ծերացումից, կնճիռներից և այլն: Թեյի պաշտպանիչ հատկության մասին հայտնի է
եղել չինացի բժիշկներին` դեռևս հնագույն ժամանակներից: Թեյի տերևները
պարունակում են մոտ 200 օգտակար նյութեր` յուղեր, վիտամիններ, ալկալոիդներ և
այլն, որոնք մաշկը դարձնում են գեղեցիկ և առողջ: Թեյի միջոցով դեմքի մաշկը
ստանում է հաճելի երանգ և թարմություն: Այն հատկապես օգտակար է յուղոտ
մաշկ ունեցողների համար. դեմքը թեյով մաքրելը բարձրացնում է մաշկի տոնուսը և
հաղորդում բնական փայլ: Խորհուրդ է տրվում ցանկալի արդյունքի արդյունքի
հասնելու համար առավոտյան լվացվել սառը թեյով: Սև թեյն իդեալական է յուղոտ և
կոմբինացված մաշկ ունեցողների համար: Նվազեցնում է դեմքի պիգմենտները:
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
414
|
Добавил:
Milashka
|
Дата:
30.09.2011
|
|
Հոնի թթվաքաղցր համի հատապտուղները շատ օգտակար են: Դրանք պարունակում են
մեծ քանակությամբ քաղցրանյութ (գլյուկոզա), պտղաշաքար (ֆրուկտոզա),
օրգանական թթուներ` հատկապես խնձորաթթու, նիկոտինաթթու, ազոտաթթու և
ներկանյութեր, եթերայուղ, ֆիտոնցիդներ, վիտամին C և P:
Հոնը լավ բուժամիջոց է ստամոքսաղիքային հիվանդությունների դեմ, իսկ
նրանում առկա ֆիտոնցիդները, ինչպես հայտնի է, կարողանում են ոչնչացնել
տիֆի, դիզենտերիայի և մի շարք այլ հիվանդությունների մանրէները:
Հոնը նաև բուժում է պոդագրան, սակավարյունությունը, վերականգնում է մարդու
օրգանիզմի խաթարված նյութափոխանակությունը: Հոնի տերևները պարունակում են
14% տանիդներ: Հեղուկը և տերևները, ինչպես փորձն է ցույց տվել, կարող են
ծառայել որպես լեղամուղ և միզամուղ միջոց: Հոնի տերևի եփուկը վերացնում է
սրտխառնոցը:
Հոնի կեղևում և արմատներում պարունակվող գլիկոզիդն ու կոնինը մալարիայի դեմ
պայքարի հատկությամբ են օժտված: Դողէրոցքի դեպքում խորհուրդ է տրվում
հիվանդին հոնի ծաղիկների հյութ տալ:
Ստամոքսի արյունա
...
Կարդալ Շարունակությունը
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
1455
|
Добавил:
Milashka
|
Дата:
30.09.2011
|
|
Ըստ արյան խմբերի, սնվելու մեթոդն առաջարկել է ամերիկացի բժիշկ Պիտեր Դ
Ադամոն: Ըստ նրա տեսության, օրգանիզմ ներմուծվող սննդի և արյան
փոխազդեցությունն ուղղակիորեն կապված է մարդու գենետիկ
առանձնահատկությունների հետ: Ըստ hayuhi.am-ի, որպեսզի իմունային և
մարսողական համակարգերը գործեն նորմալ, մարդը պետք է ուտի այնպիսի
մթերքներ, որոնք համապատասխանում են իր արյան խմբին կամ, այլ խոսքով՝
որոնցով սնվել են իր նախնիները: Դա նպաստում է ներքին օրգանների աշխատանքի
բարելավմանը և ունենում նիհարեցնող ազդեցություն: Առաջին խմբի արյուն
ունեցող մարդիկ կոչվում են ''որսորդներ'': Նրանց սնունդը պիտի հիմնականում
բաղկացած լինի կենդանական սպիտակուցներից: Իսկ հացից, մակարոնեղենից և
կաթնամթերքից նրանք պետք է հրաժարվեն: Արյան առաջին խումբն ամենահինն է ու
ամենատարածվածը: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ լավ են մարսում միսը,
որովհետև ունեն ամուր մարսողական և գերակտիվ իմունային համակարգ, նրանք
դժվարությամբ են հարմարվում նոր սննդակարգերին: Կաթնամթերքի ու
հատիկավորների հանդեպ ''ո
...
Կարդալ Շարունակությունը
Категория:
ՕԳՏԱԿԱՐ
|
Просмотров:
2585
|
Добавил:
Milashka
|
Дата:
30.09.2011
|
| |