ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Սեպտեմբեր » 08
Պատկանում է սողունների կարգին: Այս կենդանու մարմինն ամփոփված է ոսկրյա զրահ հիշեցնող պատյանի մեջ: Զրահը արտաքինից պատված է եղջերային վահանիկներով, առջևից ու ետևից ունի բացվածքներ, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչն ու վերջավորությունները: Կան ցամաքային, ջրային և ծովային տեսակներ: Ցամաքային տեսակների զրահները ուռուցիկ են, ջրայիններինը տափակ, շրջհոսուն: Զրահը շատ լավ պաշտպանող միջոց է հանդիսանում կրիայի համար, քանի որ շատ ամուր է:

Ծովային կրիա


  Ցամաքային կրիաների վերջույթները սյունաձև կառուցվածք ունեն: Ջրային տեսակների ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՍՈՂՈՒՆՆԵՐ | Просмотров: 1698 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Ջրային սողուններ են` 2-7 մետր երկարությամբ: Հայտնի է 3 ընտանիք` որոնցում ընդգրկված են 25 տեսակ: Հաճախ հանդիպում են նեղոսյան և չինական կոկորդիլոսները, կայման, միսսիսիպյան ալիգատորն ու գավիալը:
  ՈՒնեն տափակ գլուխ, երկար դունչ և հզոր, կողքերից սեղմված  պոչ: Վերջավորությունները կարճ են, մատների միջև ունեն լողաթաղանթներ` բացառությամբ չինական տեսակի: Մաշկը հաստ է, ծածկված եղջերային ամուր թեփուկներով: Քթանցքերը և ականջի անցքերը ծածկված են փականներով: ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՍՈՂՈՒՆՆԵՐ | Просмотров: 485 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Վիշապօձերի ընտանիքի օձ: Մարմնի երկարությունը 6-9 մետր է, երբեմն հասնում է մինչև 11-ի: Թեփուկները հարթ են, փայլուն: Գլուխը փոքր է, դունչը կլորավուն, պոչը կարճ, քթանցքները փականներով: Վերևից գորշ դեղնականաչ է, մեջքի երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն` կլոր ու մեծ խալեր ունի:
... Կարդալ Շարունակությունը
Категория: ՍՈՂՈՒՆՆԵՐ | Просмотров: 1424 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Պիթոնը հսկա օձ է` մարմինը հասուն մարդու ազդրի հաստությամբ: Պատկանում է վիշապազգիների ընտանիքին և ունի մի քանի տեսակներ: Այս օձին անվանում են նաև քարային օձ:

Կանաչ պիթոն

  Պիթոնները բնակվում են գերազանցապես ժայռերի ու քարակույտերի մեջ: Դարանակալելով որսին պիթոնը համբերատար սպասում է հարմար առիթի և հարձակվելով բռնում կպչուն ատամներով ու առնում օղակների մեջ: Սեղմում է մարմինն ու վերջում կու ... Կարդալ Շարունակությունը
Категория: ՍՈՂՈՒՆՆԵՐ | Просмотров: 455 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Պատկանում է Exocoetidae ընտանիքին: Ապրում է օվկիանոսի տաք ջրերում և իսկապես ջրային աշխարհի հրաշալիքներից մեկն է հանդիսանում:  Այս ձուկը թռչելու հատկություն ունի` արագություն է հավաքում ջրում և դուրս պրծնում ջրից, երկհարկանի տան բարձրությամբ և 190 մետր երկարությամբ սավառնում օդում ու նորից իջնում ջրի մեջ...Օդում թռիչքի ժամանակ արագությունը հասնում է մինչև 60 կմ/ժամ: Թռիչքի տևողությունը հասնում է մինչև 1 րոպե: Սովորաբար թռչում է քամուն համընթաց:


Ունի շատ տեսակներ: 50 սմ-ի հասնող պուտ-պուտ թխաթույր մարմին ունի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական կրծքալողակները տարօրինակ տեսք են տալիս ձկանը: Որոշ տեսակներ ունեն փոքր գլուխ և սրաձև մարմին:
& ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 582 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Կապույտ կետը բոլոր կետանմաններից ամենամեծն է` 33 մետր երկարությամբ և 150 տոննա քաշով: Մեծ մասամբ տարածված է հարավային կիսագնդի ջրերում:
  Գլխի երկարությունը 8 մետր է: Լեզուն կշռում է 3000 կգ: Մեջքին ունի ոչ մեծ լողակ: Փորը ծալքավոր է: Ունի 360 բեղ, որոնք սև գույնի են, 90 սմ երկարությամբ:
  Աչքերը գտնվում են բերանի անկյուններում: Կապույտ կետը գույները չի տարբերում: Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները: Հոտառությունը վատ է: Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է: Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով: Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածո ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 1129 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (1)

Անվանում են նաև ստելլերի կովեր: Սիրենաների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնաբերել և նկարագրել է Գ. Ստելլերը` 1741թ-ին:
 
Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել:
  Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 378 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Այս կետը համարվում է անատամ կետերից ամենատգեղն ու անճոռնին: Նրա մեջքը կարծես սապատ լինի: Գլխին, ստորին ծնոտի և լողաթիակների վրա կան ճարպային թմբիկներ, որոնք ավելի են տգեղացնում նրան: Երկարությունը հասնում է 18 մետրի, իսկ քաշը` 45 տոննայի: ՈՒնի հաստ և փքված փոր, 4 մետրանոց կրծքի լողաթիակներ, որոնց լայնությունը 1 մետր է: Աջքերը գտնվում են բերանի անկյունային մասերում:
  Սապատավոր կետի մարմինը ծածկված է լինում տասնյակ հազարավոր մակաբույծներով: Այս կետերի մոտ չափազանց զարգացած են փոխօգնության և մայրական բանզդները:
  Գարնանը Նորվեգիայի և Իսլանդիայի միջև գտնվող ջրերում հավաքվում են <Կրիլ> կոչվող խեցգետնակերպերի բյուրավող վտառներ, որոնք Սապատավոր կետի ամենասիրած կերն են: Շատ հետաքրքիր է այս անճոռնիների սնվելու եղանակը: Նրանք մի քանի անգամ պտույտ գործելով ջրի մեջ, առաջացնում են ձագարաձև ջրապտույտ, որի կենտրոնում հավաքվում են խեցգետնակերպերը: Այնուհետև բաց երախով հարձակվում են կուտակված կերի վրա: Մի քանի անգամ այդ գործողությունը ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 579 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Անատամ կետերից է Մոխրագույն կետը, որին մի շարք ժողովուրդներ անվանում են <սատանայի ձագ>:  Այս անվանումը ստացել է իր վանող գույնի և տեսքի պատճառով: ունի մոտ 20-30 տոննա քաշ: Մարմնի կառուցվածքը շատ հետաքրքիր է: Նա իր նախնիներից պահպանել է որոշ հատկանիշներ` դնչի մազեր, շարժուն գլուխ, ողնաշարի պարանոցային երկար հատված` 7 շարժուն ողերով, և վերջապես սերտ կապ ափի ծանծաղուտների հետ: Հանդիսանում է հարթ և զոլավոր կետերի պատմական զարգացման շղթայի կապող օղակը: Այս առումով նրան համարում են <կենդանի բրածո>: Մոխրագույն կետի ստորին ծնոտի և կրծքի լողաթիակների մոտ կան ծալքեր, իսկ փորն ու մեջքը հարթ են:

  Մոխրագույն կետերի որսը միջազգային օրենքներով թուլատրվում է միայն գիտական նպատակն ... Կարդալ Շարունակությունը

Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 337 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Անատամ կետերից են Հարավային և Գրենլանդիական կետերը: Այդ կետերի մոտ բացակայում է մեջքի լողաթիակը և արձակած շատրվանները երկշիթ են` ի տարբերություն մյուս կետերի:

  Հարթ կետի պոչն ավելի երկար է և ունի սրածայր բլթակներ: Մարմինը նման է ճարպով լցված պարկի: Նրանց ենթամաշկային ճարպի հաստությունը հասնում է 50 սմ-ի:

  Գրենլանդիական կետն ունենում է 20 մետր երկարություն և մինչև 150 տոննա քաշ: Այդ կետի միայն գլխի երկարությունը հասնում է 6 մետրի: Բոլոր կետանմանների մեջ նա իր հաստությամբ` 20-21 մետր, գրավում է առաջին տեղը: Ի տարբերություն ատամնավոր կետանմանների, Գրենլանդիական կետի էգն ավելի մեծ է մարմնո ... Կարդալ Շարունակությունը

Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 364 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում  <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան: ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 404 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Ատամնավոր կետանմաններից է Խոյադելֆինը` ծովային ամենագիշատիչ կենդանին... Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ քաշը` 8 տոննայի: խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ` գերանդու նմանվող լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և շարժվել շատ արագ: Ինչպես բոլոր կետանմանների, այդպես էլ խոյադելֆինի լողակները օժտված են հետաքրքիր առանձնահատկությամբ` նրանք հարուստ են արյունատար անոթներով և կատարում են ջերմակարգավորիչի դեր: Արագ ընթացքի դեպքում արյան հոսքը արագանում է, և լողաթիակը կարծրանում է, իսկ դանդաղ ընթացքի ժամանակ այն փափկում է:
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 596 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Տիպ-քորդավորներ.
Ենթատիպ-ողնաշարավորներ.
Դաս-կաթնասուններ.
Կարգ-ատամնավոր կետանմաններ.


  Հավանաբար ամեն ոք, ում վիճակվել է լինել ծովափին, տեսել է դելֆինների ուրախ պարը:
  Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով: Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են:
  Դելֆինի երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ:
  Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը: Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր: Միջին դարերում նրանց կոչում էին <մեծազարմ> և նրանց պատկերներն առյուծների ու ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 566 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Տիպ-քորդավորներ.
Դաս-կաթնասուններ.
Ենթադաս-ընկերքավորներ.
Կարգ-կետանմաններ.
Ընտանիք- ատամնավոր
կետանմաններ.


  Գետային դելֆիններից առավել տարածված են Ինիան և Սուսուկը: Ապրում են մեծ գետերում, Ինիան` Ամազոնում, իսկ Սուսուկը Գանգեսում: Երկուսն էլ սիրում են քաղցրահամ ջուրը և սնվում ձկներով: Երկարությամբ հավասար են` 2-3 մետր: Յուրաքանչյուր ծնոտի վրա ունենում են 52-56 սուր ատամներ, որոնք կարող են միանգամից տասնյակ ձկներ մանրացնել:
  Սուսուկը շնչելիս յուրօրինակ սվվոց է արձակում, որն էլ դարձել է նրա <Սուսուկ> անվան պատճառը:
... Կարդալ Շարունակությունը
Категория: ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | Просмотров: 639 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Կնոջը կառավարելու երկու միջոց կա, սակայն դրանք ոչ ոք չգիտի:


Մանկությունը ժամանակահատված է, երբ մարդիկ ասում են տարբեր հիմարություններ, ասում են անհեթեթ բաներ, տալիս տափակ հարցեր: Բայց կան մարդիկ, որոնց այդ ժամանակը չի բավականացրել:



Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատ ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 436 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը:


Եթե իմաստունը հանդիպում է հիմարների, չպետք է նրանցից հարգանք ակնկալի, իսկ եթե հիմարն իր դատարկախոսությամբ հաղթի իմաստունին, ապա դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ հնարավոր է քարով խազել ալմաստը:



Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 401 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)


Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։


Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գործել ենք ինքներս։

Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։

Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։

Եթե բոլորը սխ ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 430 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

Ամենաանտանելի մարդիկ իրենց հանճարեղ համարող տղամարդիկ են և իրենց անդիմադրելի համարող կանայք։

Ժամանակը բացում է ամեն սքողվածն ու սքողում ամեն բացահայտը։

Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը։

Ժամանակը կանգ չի առնում` փառքով հիանալու համար, նա օգտագործում է այն` ավելի հեռու սլանալու համար։

< ... Կարդալ Շարունակությունը
Категория: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ | Просмотров: 447 | Добавил: Milashka | Дата: 08.09.2011 | Комментарии (0)

ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]