Կնոջը կառավարելու երկու միջոց կա, սակայն դրանք ոչ ոք չգիտի:
Մանկությունը
ժամանակահատված է, երբ մարդիկ ասում են տարբեր հիմարություններ, ասում են
անհեթեթ բաներ, տալիս տափակ հարցեր: Բայց կան մարդիկ, որոնց այդ ժամանակը
չի բավականացրել:
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:
Մարդկանց փոխելու համար հարկավոր է սիրել նրանց: Նրանց վրա ներգործելը համամասնական է նրանց նկատմամբ սիրուն:
Մարդու համար աշխարհում չկա ավելի հետաքրքիր բան, քան մարդիկ:
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել:
Սերը այն է , ինչ մնում է սիրահարվածությունից հետո:
Տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ...
Հեշտ է սատանային մարդուց քշել,բայց դժվար է մարդուն սատանայից հեռացնել:
Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե ինչքան է նրա երկարությունը:
Եթե մեծ արվեստ է պահանջվում ժամանակին արտահայտվելու համար,ապա քիչ արվեստ չէ նաև ժամանակին լռելը:
Սերը մի կախարդանք է,որին ոչ բնությունն է հաղթում,ոչ աղքատությունը և ոչ նույնիսկ մահը,այլ միայն ժամանակը:
Անհնար է միշտ լինել հերոս,բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Մարդու իրական բնավորությունը դրսևորվում է մանրունքներում, երբ նա դադարում է հսկել իրեն:
|