Որքան շատ ենք մտորում, այնքան շատ ենք համոզվում, որ ոչինչ չգիտենք:
Մարդու
մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են
համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով:
Յուրաքանչյուր մարդ մի ամբողջ հատոր է, եթե միայն դուք գիտեք, թե ինչպես կարդալ այն:
Մարդուն հատուկ է չարաշահել ամեն ինչ, այդ թվում նաև իր արժանիքները:
Հինը երբեք չի հնանում հնանում է միայն նորը:
Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու:
Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է գործելու այնպիսի կատաղություն, որին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ:
Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել:
Խելքը հացն է, որը կշտացնում է. կատակը համեմունքն է, որը ախորժակ է գրգռում:
Երբ խելոքը քեզ կշտամբում է, վատ է, բայց երբ գովում է հիմարը, դա ավելի վատ է:
Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: |