Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց:
ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է:
Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը:
Ոչ մի ընթերցում չի պահանջում այնքան խիստ կանոն, որքան կցկտուր, ցրված մտքերի ընթերցումը:
Մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ:
Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք:
Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։
Երբեք մի՛ դադարիր ժպտալ, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Երևի
Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ
մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
Ընկերոջ համար մեռնելն այնքան դժվար չէ, որքան այնպիսի ընկեր գտնելը, հանուն որի արժե մեռնել։
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես: |