Վիշապօձերի ընտանիքի օձ: Մարմնի
երկարությունը 6-9 մետր է, երբեմն հասնում է մինչև 11-ի: Թեփուկները հարթ են, փայլուն: Գլուխը փոքր է, դունչը
կլորավուն, պոչը կարճ, քթանցքները փականներով: Վերևից գորշ դեղնականաչ է, մեջքի
երկայնքով երկու կողմից մուգ դարչնագույն` կլոր ու մեծ խալեր ունի:
 Անակոնդա
Ապրում է Բրազիլիայի և Գվինեայի
գետերի, լճերի ու ճահիճների ափերին: Երաշտի ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ ու քուն
մտնում: Հիմնականում կենդանածին է` 70-100 ձագ, որոշ դեպքերում նաև
ձվադրում է: Ձագերը ծնվում են մոտ 70 սմ երկարությամբ և 270 գրամ քաշով:

Անակոնդա
Ապրում է մինչև 30 տարի: Կյանքի մեծ մասն անց է կացնում
ջրում: |