Բրիտանացի
բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի
քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի ծամոն ծամել, ինչը թույլ կտա արագ
վերականգնել մարսողական համակարգը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս
մեթոդը թույլ է տալիս հիվանդներին հիվանդանոցից դուրս գրվել երկու օր ավելի
շուտ:
Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ
վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ ծամոն ծամել: Ալասթեր
Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում
հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են
«քնած» վիճակի:
Ծամոնն ակտիվացնում թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ
ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային
համակարգը սկսում է բնականոն գործել:
Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ ծամոնն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով: |