Սա
մաշկի այն տեսակն է, որի խնամքը համեմատաբար ավելի հեշտ է իրականացնել,
բայց այն մշտական խնամք է պահանջում։ Եթե խնամքը ճիշտ և հետևողական լինի,
կարող է երկար տարիներ պահպանել թարմությունը։ Չոր մաշկի մի տարատեսակն է
ջրազրկված մաշկը։ Խոնավության ցածր ունակությունը կարող է հանգեցնել նաև
դրան։ Մինչդեռ կարելի է խուսափել ամենից՝ խնամելով մաշկը որքան հնարավոր է
արդյունավետ և լավագույն արդյունքների հասնել։ՉՈՐ ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԸ
Չոր մաշկը մաքրելու համար տնային պայմաններում խորհուրդ Է տրվում օգտագործել հետևյալ դեղնուցային կրեմը 1 դեղնուց, 1 ճ.գ. բուսական յուղ (ձիթապտղի), 10-20 կաթիլ կիտրոն, 1-2 կաթիլ որևէ օծանելիք։ Լավ
հարած դեղնուցին կաթիլներով ավելացնել բուսական յուղը։ Ապա ավե-լացնել
կիտրոնի հյութը և օծանելիքը։ Որոշ ժամանակ պահել սառնարանում, դեմքին քսել
երեկոյան՝ բամբակով։ Որոշ ժամանակ անց՝ քնելուց առաջ, կրե– մը մաքրել չոր
բամբակով, որպեսզի մաշկը կարողանա շնչել։ 2. Ավելի ճիշտ է չոր մաշկ ունեցող դեմքը լվանալ միայն երեկոյան՝ սենյակային ջերմաստիճանի ջրով։ 3. Երեկոյան անպայման պետք է դեմքին որևէ ճարպոտ քսուք քսել։ Այն լավ մաքրել 1-2 ժամ հետո՝ առանց դեմքը լվանալու։ 4. Պետք է խուսափել երկարատև տաք գործընթացներից (ջերմային դիմակներ, շոգեբաղնիք և այլն)։ 5. Խուսափել մաշկի վրա չոր և տաք ազդեցությունից (կրակի, արևի և այլն)։ 6. Աշխատել որքան հնարավոր է քիչ օգտագործել դիմափոշի, դիմահարդարման համար անհրաժեշտ ներկեր և այլ միջոցներ։ 7. Չօգտագործել օճառ և կոշտ ջուր։
|