Ձեռքերի
մաշկը ենթարկվում է կլիմայական, մեխանիկական և շատ այլ գործոնների
ազդեցությանը։ Այն շատ զգայուն է, շատ վաղ է թառամում և կորցնում
առաձգականությունը։ Տարիքի հետ մաշկի վրա առաջանում են կնճիռներ և
պիգմենտներ։Ձեռքերը պետք է օճառով շատ հաճախ լվանալ։ Դա շատ կարևոր է, քանի որ ձեռքերի միջոցով փոխանցվում են որոշ վարակներ։ Եղունգների
վատ խնամքը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ ձեռքերի վրա գտնվող
մանրէների 95%-ը կուտակվում է հենց եղունգների տակ։ Ձեռքերը պետք է լվանալ
երեկոյան, առավոտյան, սնունդ ընդունելուց առաջ և յուրաքանչյուր անգամ, երթ
մաշկը կեղտոտվում է։ Ձեռքերը պետք է լվանալ տաք ջրով։ Հաճախակի սառը ջրով լվանալը հանգեցնում է նրան, որ ձեռքի մաշկը կոշտանում է։ Ձեռքերի
վրա բարենպաստ ազդեցություն Է ունենում հետևյալ խառնուրդի ամենօրյա
օգտագործումը. 30գ գլիցերին, 1գ անուշադրի սպիրտ, 20գ օդեկոլոն, 50գ ջուր։ Եթե
մաշկը շատ Է վնասված, ապա կարելի Է օրը երկու անգամ օգտագործել հետևյալ
խառնուրդը. 20գ գլիցերին, 1գ աղբորակ, 100գ ջուր, 25 միլիգրամ տանին։ Քսուքներ
Քսուքները
լինում են հետևյալ տեսակների՝ սնուցող, փափկացնող կամ խոնավացնող,
սպիտակացնող, պաշտպանական և բիոքսուքներ։ Արտադրվում Են հատուկ քսուքներ,
որոնք նախատեսված են ձեռքի մաշկի խնամքի համար։ Այնուամենայնիվ երբեմն
կարելի Է նաև օգտագործել դեմքի քսուքները։ Սևացող քսուքներ
Այս խմբի քսուքները լինում են երեկոյան և փափկացնող։ Նրանք բոլորը
պահպանում են մաշկին անհրաժեշտ խոնավությունը։ Քսուքներից բացի
օգտագործում են նաև կոսմետիկական կաթեր։
Բուսական քսուք
Շատ արդյունավետ միջոց Է դյուրաբեկ եղունգների, արմունկների կոշտացած մաշկի և ձեռքի ճաքճքած մաշկի համար։ Պահանջվում Է։
100գ. թարմ բույսեր, 1/2լ ձիթապտղի յուղ։ Պատրաստման եղանակը։
Խոտաբույսերը մանր կտրատել և ձիթապտղի յուղի մեջ թրմել մեկ շաբաթ։ Պատրաստի
խառնուրդը օգտագործել ձեռքերը օճառով լվանալուց հետո։ Քսուք Բուժիչ խոտաբույսերով
Պահանջվում Է։ 1ճ.գ. երիցուկի կամ եզան լեզվի խոտաբույս, 1 բաժակ եռացած ջուր, 50գ կարագ, 1թ.գ. մեղր։ Պատրաստման եղանակը։
Խոտաբույսով և ջրով թուրմ պատրաստել, 8-9 ժամ թողնել։ Այնուհետև քամել,
կարագը և մեղրն իրար խառնել և ավելացնել 1թ.գ. թուրմ։ Այս ամենը լավ խառնել
և օգտագործել։
Խոնավացնող քսուք դդմիկով
Պահանջվում Է։ 1 դդմիկ, 2թ.գ. մանրացված վարսակաձավարի փաթիլներ, 1 ճ.գ. թարմ կաթ, 2ճ.գ. թթվասեր։ Պատրաստման եղանակը։
Վերցնել ոչ շատ մեծ դդմիկ (ցանկալի Է ոչ շատ հասած), քերիչով անցկացնել։
Ավելացնել մանրացված վարսակաձավարի փաթիլները, թարմ կաթը և թթվասերը։ Այս
ամբողջը լավ խառնել։ Պատրաստի զանգվածը քսել ձեռքին, 20-25 րոպե պահել,
այնուհետև լվանալ սառը ջրով։
Խոնավացնող քսուք Երիցուկ
Պահանջվում Է։ 250գ ժելատին, 1ճ.գ. երիցուկի թուրմ, 1թ.գ. կիտրոնի հյութ, 1/2 բուսական յուղ։ Պատրաստման եղանակը։ ժելատինը թրջել ջրում, ավելացնել բաղադրիչները։ Զանգվածը քսել ձեռքին, 20 րոպե հետո լվանալ սառը ջրով։
Ձեոքերի պաշտպանությունը տարբեր եղանակներին.
Աշուն, ձմեռ։ Մարդու
ձեռքերը ավելի զգայուն են ցրտի, քան տաքության նկատմամբ։ Ձմռան ցուրտ
եղանակը նպաստում է մաշկի խոնավության ավելի արագ գոլորշիացմանը։ Ջրազրկված
մաշկի վրա առաջանում են կնճիռներ, որի հետևանքով, մաշկը դառնում է ավելի
զգայուն շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցության նկատմամբ։ Այդ իսկ
պատճառով ցուրտ եղանակին անհրաժեշտ է օգտագործել սնուցող քսուքներ։ Շատ
օգտակար է նաև կատարել հետևյալ գործողությունը։ Գիշերը՝ քնելուց առաջ,
ձեռքերին քսել յուղոտ քսուք, թթվասեր կամ բուսական յուղ, այնուհետև հագնել
քաթանե ձեռնոցներ և դրանցով քնել։ Ձեռքերի մաշկը կդառնա թավշե և փափուկ։
Գարուն, ամառ։ Այս
եղանակներին խորհուրդ է տրվում օգտագործել վիտամինացված քսուքներ (վիտամին
C, PP, A և այլն ): Սննդի մեջ օգտագործել վիտամիններով հարուստ մթերքներ։ |