Տիպ-քորդավորներ. Ենթատիպ-ողնաշարավորներ. Դաս-կաթնասուններ. Կարգ-ատամնավոր կետանմաններ.
Հավանաբար ամեն ոք, ում վիճակվել է լինել ծովափին, տեսել է դելֆինների ուրախ պարը:
Դելֆինը կետի ազգակիցն է և նրա նման իր ձագերին կերակրում է կաթով:
Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք
որսորդական հնարքներ են: Դելֆինի երկարությունը կազմում է մոտ 2 մետր, քաշը 300-400 կգ:
Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը:
Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն
արգելված էր: Միջին դարերում նրանց կոչում էին <մեծազարմ> և նրանց
պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար զարդարում էին բարձր դասի
զինանշանները: Դելֆիները շատ ընդունակ են, որը թույլ է տալիս նրանց
վարժեցնել կրկեսներում: Շատ սիրում են երբ իրենց շոյում են կամ կերակրում
մանի ձկներով: Ոչ մի կերպ չեն ընդունում պատժի և ոչ մի ձև: ՈՒնեն ձայներ
ընդորինակելու մեծ վարպետություն: Հաճախ ընդօրինակում են նաև մարդկային
խոսակցությունները, միայն թե շատ արագ են <խոսում>: Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանալ ժամում մինչև 60 կմ արագությամբ:  ԴԵԼՖԻՆ ԱՖԱԼԻՆԱ |