Եղուգների պաշտպանության, սնուցման խոնավացման միջոցներՊաշտպանական
լաքեր։ Այս միջոցները պաշտպանում են Եղունգները ջերմաստիճանի
փոփոխությունից, օդի խոնավությունից, առարկաների հետ շփումից։ Հիմք հանդիսացող լաքեր։ Այս
միջոցները պաշտպանում են եղունգները լաքի վնասակար ազդեցությունից։ Նրանք
ամրացնում են եղունգները և նպաստում լաքի երկար պահպանվելուն։ Արտադրվում
են թույլ և դյուրաբեկ եղունգների համար։ Խոզանակ։ Խոզանակն
օգտագործում են եղունգների տակ գտնվող կեղտը հեռացնելու համար։ Խոզանակը
պետք է լինի բնական մազիկներով, որպեսզի չվնասի մաշկը։
Եղունգների կոսմետիկայի ակտիվ բաղադրիչները
Եղունգների
խնամքի և բուժման միջոցները պետք է պարունակեն հետևյալ ակտիվ
բաղադրիչները, որոնք արդյունավետ ազդեցություն են ունենում եղունգների վրա։ Pantenol-
տիրապետում է հակաբորբոքային ազդեցությամբ, կարևոր դեր է խաղում մաշկի,
եղունգների և մազերի ամրացման գործընթացում։ Allantol- խթանում է բջիջների
վերականգնմանը, մաշկի գրգռվածության և ճաքերի բուժմանը։ Bisabolol- բուժիչ և հակագրգռիչ հատկություն ունի։ Elastin- մաշկի առաձգականության վրա բարենպաստ ազդեցություն է թողնում։ Myrrh- նպաստում է եղունգների մանրէազերծմանը, սնկային և այլ բորբոքումների վերացմանը, եղունգների աճի արագացմանը։ Վիտամին A- կարգավորում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի աշխատանքը, նյութափոխանակությունը, հարթեցնում է եղունգների մակերեսը։ Վիտամին C-նպաստում է միջբջջային նյութերի աճին։ Վիտամին
B- կարգավորում է ջրի հավասարակշռությունը, նվազեցնում վնասակար թթուների
մակարդակը, վերացնում է գրգռվածությունը, բջիջների վրա
երիտասարդացնողազդեցություն է ունենում։ Վիտամին
E- նպաստում է բջիջների նյութափոխանակությանը։ Նրան իզուր չէ, որ համարում
են գեղեցկության և երիտասարդության վիտամին։ Այն անհրաժեշտ է չոր մաշկին,
քանի որ պարունակում է ջուր և բարելավում նյութափոխանակությունը։ Վիտամին
F- նվազեցնում է խոլեստերինի և ճարպագեղձերի գործունեության մակարդակը,
կանխում է հնարավոր մաշկային վարակները։ Կոլագեն– բարելավում է մաշկի
առաձգականությունը, մազանոթների գործունեությունը և միջբջջային
հյուսվածքների կառուցվածքը, բարձրացնում է մաշկի տոնուսը և ընդհանուր
վիճակը։
Եղունգների ամրացման միջոցներ
Սննդի մեջ հաճախ օգտագործել ծովային մթերքներ, այդ թվում նաև ձուկ։ Այս մթերքները ամրացնում են եղունգները և ամբողջ օրգանիզմը։ Ձմռանը անհրաժեշտ է օգտագործել կալցիով, A և D վիտամիններով հարուստ սնունդ։ Եղունգներն ամրացնելու վաննա պահանջվում է։ 1 ՕՕգ բուսական յուղ, 1 ճ.գ. աղ։ ատրաստման
եղանակը։ Բուսական յուղը տաքացնել ջրային բաղնիքի վրա 1նչև սենյակային
ջերմաստիճանի հասնելը, ավելացնել աղը և մատները 5-3 րոպե ընկղմել լուծույթի
մեջ։ Այնուհետև հագնել բամբակե ձեռնոցներ։
Մեղրով վաննա
Պահանջվում է:1ձու, 1թ.գ. մեղր, 1թ.գ.ձիթապտուղ։ Պատրաստման եղանակը։
Ջրային բաղնիքի վրա տաքացնել հարած ձվի, մեղրի և ձիթապտղի յուղի զանգվածը։
Հետևել, որ ձուն չեփվի։ Այս զանգվածի մեջ ընկղմել մատները, 10 րոպե հետո
մատներից հեռացնել զանգվածի մնացորդները, սնուցող քսուք քսել և հագնել
բամբակե ձեռնոցներ։
ժելատինով վաննա
Պահանջվում է։ 2ճ.գ. ժելատին, 2 բաժակ ջուր։ Պատրաստման եղանակը։
ժելատինը լուծել Եռացրած ջրի մեջ, սառեցնել մինչև սենյակային
ջերմաստիճանի։ Այս զանգվածի մեջ ընկղմել մատները, 10-15 րոպե հետո մատներից
հեռացնել զանգվածի մնացորդները։ Հիանալի միջոց է եղունգներն ամրացնելու
համար։
|