Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իրականում գեղեցիկ կանայք ու աղջիկները լուսանկարներում շատ ավելի քիչ գրավիչ են լինում:
Հետազոտությունների արդյունքում պարզվել
է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ լուսանկարման ընթացքում
տեղի է ունենում որոշակի օպտիկական խաբկանք: Այդ երևույթը հայտնաբերած
պրոֆեսոր Շոն Մերֆին այն անվանել է «արտացոլվող դեմքի խեղում»:
Տվյալ երևույթի պատճառով, ըստ պրոֆեսորի,
անգամ գեղեցիկ արտաքինով աղջիկների դեմքը, երբ ուրիշները նրանց տեսնում են
մեկ վայրկյանից պակաս ժամանակում, որոշակիորեն խեղվում է, ինչի հետևանքով
դեմքը թվում է ոչ այնքան գրավիչ: Օրինակ, լայն ճակատը նման դեպքում թվում
է շատ ավելի լայն, ինչի պատճառով էլ ողջ դեմքը կարող է ունենալ տհաճ
արտահայտություն:
|