ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Սեպտեմբեր » 09 » ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՄԵՐՍԵԼ ՓՈՔՐԻԿԻՆ
19:25
ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ՄԵՐՍԵԼ ՓՈՔՐԻԿԻՆ
Շոշափման ընկալումը փոքրիկի ֆիզիկական և զգայական  զարգացման կարևորոգույն գործոն է: Մերսումը, որի ժամանակ դուք շոյում,  փայփայում եք ձեր փոքրիկին, նրա հետ մտերմանալու հարազատանալու լավագույն միջոցներից է: Հնդկաստանում և Աֆրիկայում հարյուրավոր տարիներ երեխաներին մերսում են ոչ միայն մոր ու երեխայի միջև մտերմություն հաստատելու, այլև խիթերից ազատելու, մարսողությունը կանոնավորելու և մկանները ուժեղացնելու համար: Թեթևակի թփթփոցները թուլացնում են որովայնի պատը,  ինչն իր հերթին հեշտացնում է գազերի դուրս գալը,  վերացնում խիթերից առաջացնող ցավը: Մերսումը ամրացնում է նաև երեխայի թաթիկներն ու տոտիկները:

Կան մերսման շատ ձևեր, որոնք, ցանկության դեպքում, կարող եք ուսումնասիրել, բայց առաջին ամիսներին փոքրիկի համար բավական է նույնիսկ ձեր նուրբ հպումները: Ամենահարմարը մերսումն է կերակրելու միջև ընկած ժամանակահատվածում:

Մինչև երեխային մերկացնելը, ստուգեք, որ  սենյակում տաք լինի, միջանցիկ քամիներ չլինեն: Դա շատ կարևոր է, որովհետև երեխաները մոտավորապես 10 անգամ ավելի արագ են կորցնում ջերմությունը, քան մեծերը: Մի մոռացեք, որ չի կարելի նորածինների թաթիկներն ու տոտիկները եռանդագին մերսել:

Մերսումից առաջ հանեք ձեր մատանիները ու ապարանջանները, կարճ կտրեք ու լավ մշակեք եղունգները, որ անհարթություններ չլինեն: Ներքև կախելով և թափ տալով, թուլացրեք ձեր ձեռքերը և ապա ափերը իրար շփելով` տաքացրեք: Մի քիչ մանակական յուղ քսեք և մատների ծայրերով զգուշությամբ, թեթև ու համաչափ շարժումներով  սկսեք մերսել փոքրիկին: Մերսումը սկսեք գլխի շրջանից, հետո աստիճանաբար անցեք տոտիկներին:

Մերսման ընթացքում մատների հպումները պետք է լինեն շատ նուրբ ու փետուրի պես թեթև, հատկապես գլխի շրջանը և դեռ ամբողջովին չսպիացած պորտիկի շուրջը թփթփացնելիս: Նորածինները ձգտում են այնպիսի դիրք ընդունել, ինչպիսին նրանք ունեին մոր արգանդում: Դա բնական է: Խորհուրդ չի տրվում շատ փոքր հասակում ուղղել փոքրիկի վերջույթները:

Երբ փոքրիկը մի քիչ մեծանա, հպումները ավելի վստահ կարող եք կատարել, և արդեն հնարավոր կլինի մերսել ոչ թե մատների ծայրերով, այլ ափով:

Վերջացնելով մերսումը` հագցրեք երեխային, իսկ եթե նա քնել է ուզում, քնեցրեք:

Կատեգորիա: ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ | Դիտվածներ: 592 | Ավելացրել: Milashka | Ռեյտինգ: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 3
    Հյուրեր 3
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]