Ջրային սողուններ են` 2-7 մետր երկարությամբ:
Հայտնի է 3 ընտանիք` որոնցում ընդգրկված են 25 տեսակ: Հաճախ հանդիպում են նեղոսյան
և չինական կոկորդիլոսները, կայման, միսսիսիպյան ալիգատորն ու գավիալը: ՈՒնեն տափակ գլուխ, երկար դունչ և հզոր,
կողքերից սեղմված պոչ:
Վերջավորությունները կարճ են, մատների միջև ունեն լողաթաղանթներ` բացառությամբ
չինական տեսակի: Մաշկը հաստ է, ծածկված եղջերային ամուր թեփուկներով: Քթանցքերը և
ականջի անցքերը ծածկված են փականներով: Ունեն լավ լսողություն և տեսողություն:
Կոկորդիլոսների մոտ բացակայում է միզապարկը:
 Կոկորդիլոս
Կոկորդիլոսներն ունեն երկար, բարակ ու սուր
ատամներ: Ի տարբերություն մյուս տեսակների, ալիգատորի մոտ, վերին ծնոտի վրա`
ներքին ծնոտի 4-րդ ատամի դիմաց, կան խոր փոսիկներ: Հանդիպում են արևադարձային տաք երկրների
գետերում, լճերում և ճահիճներում: Եվրոպայում այս կենդանիներից չկան: Բազմանում են
ձվադրմամբ` 8-60 ձու: Էգը ձուն դնում է ավազի մեջ փորված փոսերում և հսկում բույնը:
Միսիսիպյան տեսակը ձվադրում է տերևներից ու ճյուղերից պատրաստված բներում: Երբ
ձվից դուրս են գալիս փոքրիկները, մայրը նրանց բերանում տեղավորելով փոխադրում է
ջրի մեջ:
 Ալիգատոր
Հատկապես ակտիվ են գիշերը: Ունեն բավականին
բազմազան սննդակարգ, սնվում են ձկներով, երկկենցաղներով, թռչուններով,
կաթնասուններով, ջրային և այլ կենդանիներով: Երաշտի սեզոնին քուն են մտնում սուզվելով տիղմի մեջ:
Կոկորդիլոսին որսում են մսի և կաշվի համար, որը
բավականին թանկարժեք թեթև արդյունաբերական հումք է: Ագրեսիվ են, հարձակվում են նույնիսկ մարդու
վրա: |