Այս կետը համարվում է անատամ կետերից
ամենատգեղն ու անճոռնին: Նրա մեջքը կարծես սապատ լինի: Գլխին, ստորին ծնոտի
և լողաթիակների վրա կան ճարպային թմբիկներ, որոնք ավելի են տգեղացնում
նրան: Երկարությունը հասնում է 18 մետրի, իսկ քաշը` 45 տոննայի: ՈՒնի հաստ և
փքված փոր, 4 մետրանոց կրծքի լողաթիակներ, որոնց լայնությունը 1 մետր է:
Աջքերը գտնվում են բերանի անկյունային մասերում: Սապատավոր կետի
մարմինը ծածկված է լինում տասնյակ հազարավոր մակաբույծներով: Այս կետերի
մոտ չափազանց զարգացած են փոխօգնության և մայրական բանզդները:
Գարնանը Նորվեգիայի և Իսլանդիայի միջև գտնվող ջրերում հավաքվում են
<Կրիլ> կոչվող խեցգետնակերպերի բյուրավող վտառներ, որոնք Սապատավոր
կետի ամենասիրած կերն են: Շատ հետաքրքիր է այս անճոռնիների սնվելու
եղանակը: Նրանք մի քանի անգամ պտույտ գործելով ջրի մեջ, առաջացնում են
ձագարաձև ջրապտույտ, որի կենտրոնում հավաքվում են խեցգետնակերպերը:
Այնուհետև բաց երախով հարձակվում են կուտակված կերի վրա: Մի քանի անգամ այդ
գործողությունը կրկնելով, կենդանին կշտացած հեռանում է: |