ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Սեպտեմբեր » 15 » Սեքսը հղիության ընթացքում ոչ միայն արգելված չէ, այլև խորհուրդ է տրվում
13:34
Սեքսը հղիության ընթացքում ոչ միայն արգելված չէ, այլև խորհուրդ է տրվում
Հղիության ընթացքում սեռական կյանքն օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու ֆիզիկական կապը: Հղիության ընթացքում կինը կարող է անգամ զգալի սեռական հակում ունենալ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ սկսում է սեռական հորմոնների գերարտադրություն: Հենց այդ հորմոններն են, որոնք կնոջ աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են  հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը:

Այդ շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը մեծանում է, ինչի հետևանքով սեռական հակումն ավելի է ընդգծվում: Կա կարծիք, որ արու զավակի սպասող կանայք վերապրում են սեռական բուռն ցանկություններ:

Որոշ տղամարդիկ խուսափում են  սեռական հարաբերություններից, երբ կինը հղի է`վախենալով վնասել երեխային: Սակայն հարկ է նշել, որ սեռական ակտիվությունը հղիության չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է սահմանափակվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը:



Հղիության ժամանակ խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությամբ զբաղվել, երբ առկա է.

 

  • հղիության ընդհատման ակտիվ վտանգ
  • հեշտոցից արյունահոսություն
  • վաղաժամ ծննդաբերության վտանգ
  • պտղաջրի հոսք
  • ընկերքի ցածր կամ ոչ ճիշտ դասավորություն
  • բազմապտուղ հղիություն
  • զուգընկերներից մեկի մոտ սեռավարակ:

Իսկ եթե հղիությունն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, ապա պետք է մոռանալ պտղին վնասելու մտահոգությունից: Ձեր փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Ավելին, սեռական  հարաբերությունները դրականորեն են ազդում  կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ավելի ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:

Այդուհանդերձ, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները պետք է ընթանան որոշակի դիրքային սահմանափակումներով:

Առավել հարմար է կողքի դիրքը: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը նստած է զուգընկերոջ ծնկներին` մեջքով դեպի նա: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին: Շատերին դուր է գալիս նաև չորեքթաթ դիրքը:


Իսկ ծննդաբերությունից անմիջապես առաջ խորհուրդ է տրվում զբաղվել սեքսով: Սպերմատոզոիդները պարունակում են այն հորմոնը, որը ներարկում են երկունքը խթանելու համար:

Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ | Դիտվածներ: 541 | Ավելացրել: Milashka | Ռեյտինգ: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]