«Շատ կանայք գրգռվում են այնպիսի բաներից, որոնք պրակտիկորեն երբեք չեն
անի, օրինակ, անծանոթի հետ սեքսով զբաղվելը»,- ասում է «Երկար օրգազմ» գրքի
հեղինակ Պատրիսիա Թեյլորը:
Նա նաև նշում է, որ եթե անգամ չէինք ցանկանա իրականում ապրել մեր
պատկերացրած «կեղտոտ» երազները, այնուամենայնիվ, դրանց վերծանումը չափազանց
կարևոր է` ինքներս մեզ հասկանալու համար:
Եվ այսպես, կանանց համար ամենաընդհանուր ֆանտազիաները և դրանց մեկնաբանությունները ըստ Պատրիսիա Թեյլորի.
● Քո երևակայությունը Դու մերկապար ես պարում ակումբի բեմին:
Ի՞նչ է դա նշանակում Այդքան տղամարդկանց
ուշադրությունը վայելելը, ինչը ենթադրվում է ակումբային մերկապարի դեպքում,
վեր է էգոյի փառաբանման սահմաններից, և դու կցանկանայիր այնքան ինքնավստահ
լինել կառուցվածքիդ հարցում, որ հրապարակավ մերկանայիր մինչև ոտքերիդ
ծայրը:
Ի՞նչ անել Որքան լավ ես քեզ զգում, չէ՞, երբ
պճնվում ես որևէ խնջույքի համար: Սեքսի համար պճնվելը նույն զգացողությունը
կարող է արթնացնել: Հեռացրու անցանկալի մազերը, մերսիր մարմինդ փայլող
լոսյոնով, սեքսուալ օծանելիքով քեզ երես տուր: Սա ինքդ քեզ ցուցադրելու
տրամադրություն կառաջացնի:
● Քո երևակայությունը Դու որևէ անծանոթ տղամարդու հոգածության տակ ես:
Ի՞նչ է դա նշանակում «Պատկերացնել, որ տղամարդը
գերակայություն ունի մեր նկատմամբ, կանանց համար առաջնային ֆանտազիա է»,-
ասում է մեր փորձագետը: Դա է պատճառը, որ հաճախ մեզ թվում է, թե նման խիստ
վերահսկողության տակ պիտի լինեն մեր կյանքի բոլոր ասպեկտները, ոչ միայն
անկողնայինը, հետևաբար, վերահսկողությունը տղամարդու ձեռքը տալու գաղափարը
մեզ համար սփոփանքի նման մի բան է:
Ի՞նչ անել Վերահսկողությունից կատարելապես ազատ
լինելու զգացողությունը կարող է իրականում վախեցնել: Ուրեմն, չես վախենում,
չես ազատվում վերահսկողությունից ու թույլ ե տալիս նրան առաջնորդել քեզ
անկողնում: Ու երբ նա վերևից է, պառկած է քեզ վրա, բարձրացնում ես ու
խաչում ձեռքերդ վերևում` ասես, քեզ կապել են:
● Քո երևակայությունը Հետևում ես` ինչպես են երկու կանայք սեքսով զբաղվում
Ի՞նչ է դա նշանակում Դու գիտես, ինչ ասել է լինել
կին ու գաղափար անգամ չկազմել, թե ինչ են զգում տղամարդիկ սեքսի ժամանակ:
Երբ կադրում միայն կանայք են, համբույրը, հպումն ու մնացյալը կարող են
պատկերացում տալ քեզ այդ մասին, ինչի պակասը, կարծես, զգում ես: Բացի դա,
"աղջիկն աղջկա հետ" տեսարանը սովորաբար ավելի զգացմունքային
հարաբերություններ ունենալու պահանջ է նշանակում:
Ի՞նչ անել Որպեսզի զուգընկերոջիցդ ավելի
զգացմունքային շոյանքներ ստանաս, պետք է պայմաններ ապահովես դրա համար.
դանդաղ մեղեդի, մոմեր, գայթակղիչ ներքնազգեստ: Հավատա, այդ դեպքում նա
կիրագործի քո ուզած քնքշանքները` բուն գործին անցնելով շատ դանդաղ:
● Քո երևակայությունը Զուգընկերդ քո սեքս-ստրուկն է:
Ի՞նչ է դա նշանակում Եթե նա պետք է հետևի քո բոլոր
սեքսուալ հրահանգներին, ուրեմն դու ապահովված ես ստանալու այն ամենն, ինչ
ուզում ես: Այս երևակայությունը հուշում է, որ անհարմար ես զգում իրական
կյանքում ագրեսիվ լինելուց և/կամ չես ցանկանում ասել նրան, որ նրա որոշ
արարքներ քեզ դուր չեն գալիս:
Ի՞նչ անել Ցանկություններդ նրան հասկացնելու հեշտ
ու մեղմ տարբերակներ կան: Բացիր www.cosmo.am -ի կամ տպագիր տարբերակի
սեքսին վերաբերող նյութերն ու վերընթերցիր դրանք: Ավելին, դրանք բացած թող
էկրանիդ կամ սուրճի սեղանին ու թող նա պատահմամբ տեսնի դրանք: |