Անակոնդաները
իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են գետերում սնունդ հայթայթելու վրա:
Որսի են ելնում միայնակ, և չնայած մարմնի մեծ չափերին նրանց հեշտ չէ
նկատելը: Իրենց զոհին սպանում են փաթաթվելով ու սեղմելով, արդյունքում
հարձակման ենթարկված կենդանին մահանում է ներքին արյունահոսությունից, որից
հետո օձը ամբողջովին կուլ է տալիս զոհին:

Նրանք ավելի հաճախ սնվում են ջրային կենդանիներով ձկներով: Երբեմն որսում են կայմաններ (ալլիգատորների ցեղախումբ), ուրիշ օձեր, եղնիկներ և անգամ յագուարներ: Հարձակվում են միանգամից զոհի համար անսպասելի:
|