Փոքրիկների հետ կապված յուրաքանչյուր 4 պատահարներից մեկը, ըստ վիճակագրության, տեղի է ունենում խոհանոցում (թունավորումներ, այրվածքներ, վնասվածքներ, այդ թվում` էլեկտրական):
Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վտանգները, որոնք սպաում են Ձեր փոքրիկին խոհանոցում:
- ՋԵՌՈՑԻ ԴՈՒՌԸ. այն կարող է տաք
լինել: Աշխատեք դուռը տեղադրել այնպիսի տեղում, որ փոքրիկի համար
անհասանելի լինի: Հակառակ դեպքում որևէ կերպ սահմանափակեք փոքրիկի`
ջեռացին մոտենալու հնարավորությունները:
- Սալօջախին դրված ԹԱՎԱՅԻ կամ ԿԱԹՍԱՅԻ ԲՌՆԱԿԸ,
որի պատճառով փոքրիկը կարող է դրանց պարունակությունը վրան լցնել:
Բռնակները շրջեք այնպես, որ փոքրիկի ձեռքը կաթսաներին չհասնի:
- ԱՆՋԱՏԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, որոնք անջատելուց հետո կարող են որոշ
ժամանակ դեռևս տաք լինել: Էլ. տաքացուցիչները պետք է անհասանելի լինեն փոքրիկի համար, քանի դեռ դրանք չեն հովացել:
- ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ (օրինակ`
ժավել, ափսեներ լվանալու հեղուկ, ուրիշ մաքրող մածուկներ, քացախ),
որոնցով փոքրիկները կարող են վնասվել: Այդպիսի նյութերը պահեք փոքրիկի
համար անհասանելի տեղում (կողպված պահարանում կամ բարձր տեղում):
Այնպես արեք, որ փոքրիկը չկարողանա բացել դրանք: Երբեք քիմիկատները մի
պահեք հյութի կամ այլ` փոքրիկի համար գրավիչ շշերում կամ սրվաներում:
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԸ (օրինակ` էլ. դանակ,
միքսեր, մսաղաց է այլն), փոքրիկը կարող է միացնել: Օգտագործելուց
անմիջապես հետո դրանք անջատեք հոսանքից և դրեք տեղը:
- ՍՈՒՐ ԴԱՆԱԿԸ, ՊԱՏԱՌԱՔԱՂԸ, ՄԿՐԱՏԸ, ԼՈՒՑԿԻՆ, որոնցով փոքրիկը կարող է վնասվել և վնասել ուրիշին: Այդպիսի պարագաները պահեք փակվող պահարաններում: Վտանգավոր են նաև ՔԱՇՎՈՂ ԴԱՐԱԿՆԵՐԸ, որոնք փոքրիկը կարող է անբողջությամբ դուրս քաշել և գցել վրան:
- ԳԵՏՆԻՆ ԴՐԱԾ ՆԱՎԹԱՎԱՌԸ , որը փոքրիկը կարող է շրջել,
- ՏԱՔ ՀԵՂՈՒԿՈՎ կամԿԵՐԱԿՈՒՐՈՎ ԼԻ ԿԱԹՍԱՆ, որոնց
պարունակությունը կարող է խաշել փոքրիկին: Հատկապես ուշադիր եղեք մեծ
կաթսաների և տարաների նկատմամբ: Դրանք պետք է փոքրիկի համար անհասանելի
լինեն:
- Չի կարելի փոքրիկին գրկած ՏԱՔ ՀԵՂՈՒԿՆԵՐ (սուրճ, թեյ) խմել կամ կերակուր պատրաստել: Չի կարելի ԾԽԵԼ, երբ փոքրիկը Ձեր գրկին է:
- ՄԱՆԿԱԿԱՆ ԱԹՈՌԸ, որը հաստատուն դիրքում չէ:
Աթոռի ոտքին փաթաթված պարանը կամ ոտքի տակ ընկած որևէ իր դրա շրջելու
պատճառ կարող է դառնալ: Փոքրիկին աթոռի վրա երբեք առանց ուշադրության
մի թողեք:
- Սեղանի կամ պահարանի ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ , որոնց կարող է դիպչել փոքրիկը: Գոյություն ունեն պլաստիկ պաշտպանիչներ սեղանների սուր անկյուններին ամրացնելու համար:
- ՏԱՔ ԱՐԴՈՒԿԸ: Ձեր արդուկի պահին կարող
է, օրինակ` զանգել հեռախոսը և դուք կարճ ժամանակով այն թողեք առանց
ուշադրության: Այդ դեպքում անջատեք արդուկը և դրեք փոքրիկի համար
անհասանելի տեղ: Չմոռանաք նաև ԼԱՐԻ մասին:
- ՊԼԱՍՏԻԿ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ, որոնք փոքրիկը կարող է հագցնել գկխին և խեղդվել:
- ԸՆԴԵՂԵՆԸ (ընկույզ, կաղին, նուշ, արևածաղիկ և
այլն), որ կարող է փոքրիկի խեղդվելու պատճառ դառնալ: Մինչև 3 տարեկան
փոքրիկին չի կարելի ընդեղեն տալ (թերևս միայն լավ մանրացված միճակում
): Այդ մթերքը դրեք այնպիսի տեղում, որ անհասանելի լինի երեխայի համար:
- Մինչև 1 տարեկան փոքրիկին չի կարելիՄԵՂՐ
տալ, քանի որ նրա մեջ պատահում են բուտուլիզմի սպորներ, որոնք
փոքրիկի աղիքային միկրոֆլորայի պայմաններում կարող են արագ ակտիվանալ և
արտադրել թույն` դառնալով մինչև անգամ մահվան պատճառ:
|