ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀՅՈՒՐ | RSS
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » Սեպտեմբեր » 05 » Խանդ
22:59
Խանդ

Խանդը սովորաբար սիրո դրսևորման բաղադրատարր է: "Առողջ” խանդը հիշեցնում է մեզ` յուրաքանչյուրիս, թե որքան թանկ ենք գնահատում մեր "կեսին”: Խանդը կարող է նաև լավացնել միջամուսնական հարաբերությունները: Խանդը չի կարելի միանշանակ որպես խիստ բացասական երևույթ դիտել, եթե չափի մեջ է: Բայց եթե անցնում է թույլատրելի սահմանը, վերածվում է քաոսի ե’ւ խանդվողի, ե’ւ հենց իր` խանդողի համար: Եթե հիմքեր չկան խանդելու` տեղի-անտեղի է խանդում, կարելի է խանդը դիտարկել որպես հիվանդություն: Խանդը կարող է ի հայտ գալ այնպիսի իրադրություններում, երբ մարդն ինչ-որ բանից ձեռնունայն է և դրան համապատասխան պատմություն է լսում: Խանդը երբեմն իրական կյանքի հետ ոչ մի առնչություն չունի: Չափից շատ խանդոտ մարդը ֆանտաստիկ պատկերացումներ է ստեղծում, որոնք կապ չունեն իրականության հետ: Խանդի տեսարաններ ստեղծելը բնորոշ է իռացիոնալ մարդկանց, նրանց մեջ կարող են լինել նաև արվեստագետներ:

Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, դա լինի առարկա, որը թանկ է նրա համար, թե մարդ, որին նա քնքշորեն սիրում է, հաճախ նա սկսում է զգուշանալ և վախենալ, որ կարող է զրկվել նրանից, ինչն իրեն դժվար է բաժին հասել: Խանդը տառապանք է, որտեղ մարդն իրեն միայնակ է զգում:
Կանանց համար խանդը կարող է սիրո լավագույն դրսևորում լինել: Չի կարելի խաղալ խանդի հետ, բոցավառել, մտերիմ մարդուն դրանով կախվածության մեջ պահել: Դա անմարդկային է, վտանգավոր: Սակայն հիվանդագին խանդը կնոջ համար շատ տհաճ երևույթ է:
Եթե սիրում ես, ապա վստահում և հավատում ես: Եթե հավատում ես, սիրո մեջ չես ձախողվի: Եթե չես տեսնում, պետք է հավատաս:
Խանդի իսպառ բացակայություն գոյություն չունի: Խանդը գալիս է սիրո հետ միասին: Եթե սիրում է, ուրեմն խանդում է: Բայց միանշանակ չի կարելի ասել, որ եթե խանդում է, ուրեմն սիրում է. խանդել կարելի է նույնիսկ չսիրած մարդուն: Օրինակ` կինը կարող է չսիրել ամուսնուն, բայց խանդել նրան, երբ հայտնվի ուրիշ կին: Նա չի կարող տանել, որ ուշադրության կենտրոնում ինքը չլինի, իրեն արհամարհեն: Կան դեպքեր, երբ մարդը խանդում է, սակայն կարողանում է իրեն տիրապետել, սանձել իր զգացմունքները, մնալ չափի մեջ:
Սերն ու խանդը կապված են իրար հետ, մեկը մյուսից չի կարելի անջատել: Խանդը թույլ է տալիս ավելի կատարյալ լինել սիրո մեջ, թափանցել դիմացինի սիրտը, զգացմունքները: Կանանց դու՞ր է գալիս, երբ նրանց խանդում են:

Կատեգորիա: ԽԱՆԴ | Դիտվածներ: 570 | Ավելացրել: Milashka | Ռեյտինգ: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]
ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
ՍԵՐ [7]
ԽԱՆԴ [2]
ԿԻՐՔ [1]
ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
ԼՈՒՐԵՐ [14]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
ՕԳՏԱԿԱՐ [10]
ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]
Форма входа
ՄԻՆԻ ՉԱՏ
200
ՓՆՏՐԵԼ
ՕՐԱՑՈՒՅՑ
«  Սեպտեմբեր 2011  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԽԻՎ
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Օնլայններ 1
    Հյուրեր 1
    Օգտագործողներ 0
    ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲԱԺԻՆ
    ՍԵՐ [7]
    ԽԱՆԴ [2]
    ԿԻՐՔ [1]
    ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ՈՏՔԵՐԻ ԽՆԱՄՔ [3]
    ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ [2]
    ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ [2]
    ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ԽՆԱՄՔ [1]
    ԱՖՈՐԻԶՄՆԵՐ [9]
    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԽՆԱՄՔ [18]
    ԿԵՆԴԱՆԻՆԵՐ [11]
    ՍՈՂՈՒՆՆԵՐ [5]
    ԼՈՒՐԵՐ [14]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԿԱՐՆԵՐ [12]
    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ [20]
    ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ [59]
    ԿԻՆ - ՏՂԱՄԱՐԴ [5]
    ՕԳՏԱԿԱՐ [10]
    ԿՐՔՈՏ ՊԱՐԵՐ [36]